Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի ֆուտբոլիստ Դանիել Սթարիջի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Դանիելը դեռ լավ մարզավիճակում չէ, այդ իսկ պատճառով դեռ դժվարություններ կզգա խաղադաշտում:
Դանիելին դուր է գալիս թիմի նոր մարտավարությանը, սակայն նա դեռ չի կարողացել հարմարվել դրան:
Նրան ժամանակ է հարկավոր»,- հայտարարել է Ռոջերսը: