Օքսիտոցին հորմոնը հաճախ անվանում են սիրո և վստահության հորմոն, քանի որ այն կարևոր դեր է խաղում սոցիալական վարքի խթանման ու անհատների միջև երկարաժամկետ կապերի ձևավորման հարցում:
Գիտնականները անընդհատ բացահայտում են այդ կենսաքիմիական նյութի նոր առանձնահատկությունները:
Այսպես. հետազոտողները պարզել են, որ օքսիտոցինը կարող է բուժել անորեքսիայից ու երիտասարդացնել թուլացող մկանները:
Ներկայում Սիդնեյի համալսարանի թիմը հայտնում է, որ սիրո հորմոնը օգնում է նաև կրճատել ալկոհոլային խումհարի տևողությունը ու նպաստել արագ սթափության վերականգնմանը: Համենայնդեպս, այդպես է առնետների դեպքում՝ գրում է PNAS ամսագիրը:
Մինչ այդ գիտնականներն արդեն ապացուցել են, որ օքսիտոցինի ընդունումը նպաստում է ալկոհոլային ըմպելիքների սեդատիվ էֆեկտի նկատմամբ կայունության զարգացմանը, ինչպես նաև նպաստում կանխարգելել գիտակցության փոփոխությունը:
Նոր հետազոտությունը բացատրում է ալկոհոլի ընդունման ժամանակ գլխուղեղում օքսիտոցինի գործողության մեխանիզմը:
Գիտնականները փորձերն անցկացրել են առնետների գլխուղեղ օքսիտոցին ներարկելով:
Մոտ ապագայում հետազոտողները ծրագրում են անցկացնել կլինիկական փորձարկումներ կամավորների վրա: