Sunday, 12 07 2026
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Չեմ ուզում ոչ ոքի մեղադրել. Հարազատները մանրամասներ են պատմում զինծառայող Տիգրան Սիմոնյանի սպանությունից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այսօր կրկին այցելել են Եղնիկներ զորամասի զինծառայող, մարտական հենակետում փետրվարի 10-ին մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին՝ դեպքի մասին մանրամասներ ճշտելու նպատակով:

Այսօր գրասենյակի աշխատակիցները կարողացել են խոսել ծնողների և Տիգրանի հարազատների հետ: Տիգրանի հայրը եւ հարեւանները պատմել են, թե ինչպես են տեղեկացել Տիգրանի մահվան դեպքի մասին: «Հայրը՝ Սամվել Սիմոնյանը, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ ժամը 1.15-ի սահմաններում զանգ է ստացել հարևանից, ով նրան շտապ կանչել է իրենց տուն: Հարեւանը պատմել է, որ Վանաձորի զինկոմիսարիատից մինչ այդ զանգել են իրենց տուն և տեղեկացրել մահվան դեպքի մասին՝ ոչ մի այլ մանրամասնություն չհայտնելով: Իսկ արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին, զինկոմիսարիատի աշխատակիցն անձամբ այցելել է Սիմոնյաններին, զրուցել նրանց հետ և ներկայացրել դեպքի մասին որոշ մանրամասներ, որոնք, սակայն, հարազատների համար խելամիտ չեն հնչել:

Ըստ հարազատների՝ զինկոմիսարիատի աշխատակցի հայտնած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը: Վազելով հակառակ ուղղություններով և մի կետում դուրս գալով միմյանց դիմաց՝ Տիգրանի ծառայակիցը արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում: Սակայն, հարազատներն այս իրավիճակը խելամիտ չեն համարում, քանի որ կարծում են, որ տղաները չէին կրակի միմյանց ուղղությամբ՝ արդեն իսկ իմանալով, որ այդ տարածքում հնարավոր էր հակառակ ուղղությամբ վազելու դեպքում դուրս գալ դեմ դիմաց: «Չեմ ուզում ոչ ոքի մեղադրել, բայց իմ Տիգրանը ոչ ոքի հետ խնդիր չի ունեցել», – հազիվ արտաբերում էր Տիգրանի մայրը՝ Արմանուշ Սիմոնյանը:

Ըստ նրա՝ Տիգրանը ցանկանում էր դեռևս 8-րդ դասարանից ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, սակայն իրենք դեմ են եղել նրա այդ որոշմանը: Այնուամենայնիվ, դպրոցն ավարտելուց հետո Տիգրանը բարձր միավորներով ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: «Տիգրանն ունեցել է հնարավորություն ընտրելու հրետանային կամ մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկը և ընտրել է երկրորդը», – ասում է մայրը՝ հավելելով, որ նույնիսկ իրենց դեմ լինելուց հետո Տիգրանը չփոխեց իր որոշումը՝ վստահեցնելով մորը, որ այդտեղ նա ավելի մեծ հաջողությունների կհասնի: Ցույց տալով Տիգրանի շնորհակալագրերն ու պատվոգրերը, հարազատները կրկին անգամ նշեցին, որ Տիգրանը սիրում էր իր աշխատանքը և պատրաստվում էր շարունակել ուսումն այդ ուղղությամբ: Հարազատների տեղեկացմամբ Տիգրանի մարմինը դեռևս չի տեղափոխվել Վանաձոր»,- գրասենյակի աշխատակիցների եւ զինվորի հարազատների խոսակցությունը փոխանցում է Հելսինկյան ասոցիացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում