Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների մոտ 40 տոկոսը 18-ից ցածր տարիքի երեխաներ են: Այս մասին հայտնում է Zaman թերթը՝ հղում անելով Թուրքիայի կառավարությանը կից Ահաբեկչական հարցերով հանձնաժողովի զեկույցին:
Համաձայն զեկույցի՝ այսօր PKK-ում 20 հազար գրոհային կա, որի մեծամասնությունը 14-25 տարեկան երիտասարդներ են:
PKK-ի գրոհայինների շուրջ 73 տոկոսը թուրքեր են, 12 տոկոսը՝ սիրիացիներ, 10 տոկոսը՝ իրանցիներ և 3 տոկոսը՝ իրաքցիներ:
Թուրքիայում PKK-ի հետ հակամարտությունը շարունակվում է 25 տարուց ավելի: Քրդերը պահանջում են ստեղծել անկախ քրդական պետություն: Նրանց պայքարը ավելի քան 40 հազար մարդու կյանք է խլել: Նշենք, որ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից:






































