Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերը պետք է գաղտնի պահել Թուրքիայից

Գաղտնիք չէ, որ հայկական համայնքներն ամբողջ աշխարհում զբաղված են բազմաթիվ ծրագրերի մշակմամբ 2015 թվականի Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:

Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիայի կառավարությունը և նրա գործակալները ուշադրությամբ հետևում են հայտարարված բոլոր հայկական ծրագրերին, որպեսզի Անկարան կարողանա իր հակաքայլերը ձեռնարկել ընդդեմ ակնկալվող հայկական «ցունամիի»:

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից երկու տարի առաջ իրենց ծրագրերը հրապարակելով, հայերը թուրք ժխտողականներին կապահովեն արժեքավոր տեղեկություններով և բավարար ժամանակով՝ որոշելու, թե ինչպես լավագույնս խափանել հայկական ոգեկոչման միջոցառումները:

Հայերը պետք է հասկանան, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները Ցեղասպանության ժխտման երկարատև պատմություն են ունեցել: Ըստ էության, Ցեղասպանության ոճրագործությունը և դրա քողարկումը գրեթե մեկ դար առաջ միաժամանակ մշակվել էին երիտթուրքերի վարչակարգի կողմից: Բացի այդ, Թուրքիան, որպես հզոր պետություն, ձգտում է և պատրաստ է իր զգալի միջոցներն օգտագործել ամբողջ աշխարհում հայկական քաղաքական նախաձեռնություններին հակահարված տալու համար: Անկարան պարբերաբար ճնշում է, սպառնում և անգամ շանտաժի ենթարկում բոլոր մարդկանց, կազմակերպություններին և պետություններին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանության իրողությունը:

Մի փոքրիկ օրինակ բերեմ, թե ինչպիսի ժխտական զարգացումներ կարող են լինել ապագայում: Նկարահանման մի խումբ վերջերս հայտարարեց, որ մտադիր է մի կարևոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին՝ Միշել Ահարոնյան Մարքոմի «Դրախտից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա: Անցյալ ամիս Ստամբուլ կատարած այցելության ժամանակ Ֆիլմի պրոդյուսեր Սոնա Թաթոյանը հարցազրույց էր տվել թուրքական թերթին, հավանաբար, անտեղյակ լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներին թուրքական լրատվամիջոցների տխրահռչակ խեղաթյուրումների մասին: Թաթոյանի բախտը բերել է, որ նա հարցազրույց էր տվել Թուրքիայի հեղինակավոր թերթերից մեկին՝ «Ռադիկալ»-ին, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ազատական հայացքներով: Սակայն, նույնիսկ այս դեպքում, «Ռադիկալ»-ի նյութում առկա էին որոշ փոքր աղավաղումներ: Դրությունն է’լ ավելի վատ էր Թաթոյանի հարցազրույցի անգլերեն թարգմանությունում, որը կատարվել էր քիչ ճանաչում ունեցող «Al-Monitor» կայքի կողմից, որտեղ լրջորեն խեղաթյուրվել էին նրա տեսակետները:

Օրինակ, «Ռադիկալ» թերթին Թաթոյանի հայտարարությունը, որ ցեղասպանության զոհերի ոսկորները դուրս էին ցցվել Սիրիայի Դեր Զոր և Ռաս ալ Այն անապատների ավազներից, խեղաթյուրվել էին «Al-Monitor» կայքի կողմից որպես. «Մենք փշրում էինք գանգերը և նետում ոսկորները»: Դրանից ավելի վատ՝ «Al-Monitor-ը կեղծ մեջբերում է արել Թաթոյանից՝ նշելով, որ «Նրանք [հայերը] պետք է մոռանան Ցեղասպանությունը»: Իրականում նա ասել էr. «Խաղաղության կնքումը Անատոլիայի հետ, թուրքերի հետ, չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը կամ հանդուրժել թուրքական ժխտողական քաղաքականությունը»:

Բնականաբար, Թաթոյանը վշտացած էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոր համոզմունքների աղավաղումների համար: «Ասպարեզ» թերթին տված իր հարցազրույցում, նա կտրականապես հերքել էր, որ երբևէ հայերին ասած լինի մոռանալ Ցեղասպանությունը. «Ես նման հայտարարություն չեմ արել: Ինչպե՞ս կարող էի: Ինչպե՞ս կարող էի նման բան ասել հարցազրույցում Հայոց ցեղասպանության ֆիլմի մասին, երբ ինքս եմ օգնում դրա ստեղծմանը»:

Քանի որ «Al-Monitor» կայքի հոդվածը եղել է անգլերեն լեզվով, ապա օտար ընթերցողների մեծ մասը կարդացել էր Թաթոյանի հարցազրույցի աղավաղված տարբերակը, որը լայնորեն տարածվել էր համացանցում: Շատ ընթերցողներ ահավոր հիասթափություն էին ապրել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա անունից ներկայացված հայացքների պատճառով: Սա լուրջ հարված է Թաթոյանի ջանքերին, քանի որ մեծ ֆիլմերի ստեղծումը շատ ծախսատար է, որը հսկայական ներդրումներ է պահանջում: Երբ հավանական ֆինանսական աջակիցները երես թեքեն, դա կործանարար ազդեցություն կարող է ունենալ նրա ծրագրի իրագործման վրա:

Սակայն Թաթոյանը շարունակում է հավատարիմ մնալ իր ֆիլմի ծրագրին: Նա գիտակցում է, որ «ֆիլմի արտադրության ժամանակ մշտապես փորձեր են արվելու մեր ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության մասին պատմական ծավալուն կարևոր ֆիլմ նկարահանելու նպատակից: Նման փորձերին դիմակայելու լավագույն ուղին ֆիլմի վրա կենտրոնանալն է և այն աշխարհին ցույց տալու համար նկարահանելը: Ֆիլմը խոսում է իր մասին», ասել է նա «Ասպարեզին»:

Պարզ չէ, թե արդյոք Թաթոյանի հարցազրույցի աղավաղումը վատ թարգմանության հետևանք է, թե միտումնավոր է արվել Հայոց ցեղասպանության մասին պատմող կարևոր կինոնկարը վարկաբեկելու նպատակով: Այնուամենայնիվ, այսօրվանից մինչև 2015 թվականի Ապրիլի 24-ը, հայերը կարող են բախվել բազմաթիվ թուրքական չարակամ ծրագրերի՝ Թուրքիայից արդարություն պահանջող հայկական նախաձեռնությունները տապալելու համար:

Հայերը զգոն և շրջահայաց պետք է լինեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրենց ծրագրերը հրապարակելիս: Հատուկ միջոցառումների և ծրագրերի նախաձեռնման փուլերում շատ քիչ մանրամասներ պետք է բացահայտել հանրությանը: Պետք է թուրքական կառավարությանը հնարավորինս հեռու պահել նախատեսված հայկական միջոցառումների մասին տեղեկացված լինելուց, որպեսզի Անկարան վաղօրոք տեղեկություններ և ժամանակ չունենա դիմակայել ու վարկաբեկել հայկական արդար պահանջները՝ մարդկության դեմ գործած 20-րդ դարի ամենանողկալի ոճրագործություններից մեկի 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում