Ուկրաինայի ՆԳՆ նախկին գեներալ Ալեքսեյ Պուկաչը դատապարտվել է ցմահ ազատազրկման 2000թ. ուկրաինացի հայտնի լրագրող Գեորգի Գոգաձեի սպանության համար: Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, նման դատավճիռ կայացրել է Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը:
Փաստաթղթում նշվում է, որ Պուկաչը մասամբ ընդունել է իր մեղքը: Նա հաղորդել է, որ Գոգաձեին հետևելու և սպանելու հրաման է ստացել Ուկրաինայի այդ ժամանակվա ներքին գործերի նախարար Յուրի Կրավչենկոյից:
Դրա հետ մեկտեղ գեներալն իր ցուցմունքներում պնդում է, որ չի ցանկացել սպանել լրագրողին: Նա նաև խոստովանել է, որ գլխատել է Գոնգաձեի աճյունը և վերահուղարկավորել է մարմինը:







































