Sunday, 19 07 2026
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Իրատեսական չէ, որ այս տարի հայ-թուրքական հարաբերություններում դրական զարգացումներ լինեն. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը թուրքական «Սաբահ» պարբերականի հետ զրույցում հերթական անգամ խոսել է նաև Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանում հայկական պատվիրակության ցուցաբերած դիրքորոշման վերաբերյալ։

Լրագրողի հարցին, թե այն փաստը, որ նիստի ընթացքում հայկական կողմը չի օգտագործել ցեղասպանություն եզրը և հիմնական շեշտադրումն արել է միջազգային համաձայնագրերի վրա, արդյոք նշանակո՞ւմ է, որ դա «դրական» քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, Արընչը պատասխանել է. «Թեև հայկական պատվիրակության խոսնակն օգտագործել է ցեղասպանություն բառը, սակայն դա արվել է որպես ընդհանուր հայտարարություն, և ոչ թե Թուրքիայի հասցեին ուղղված քննադատություն։ Հայկական պատվիրակությունը հայտնեց իր անհանգստությունը Հայաստանի շրջափակման կապակցությամբ՝ նշելով, որ անհրաժեշտ է դադարեցնել այն։ Մենք էլ, մեր հերթին, հայտնեցինք, որ նրանք իրենց ապրանքները երրորդ երկրներ արտահանելու համար կարող են օգտագործել Վրաստանի ու Իրանի, այնուհետև՝ նաև Թուրքիայի տարածքը, ինչպես նաև հիշեցրինք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ չվերթեր են գործում»։

Արընչը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ. «Իհարկե, 2015 թվականի ապրիլի 24-ը շատ կարևոր է Հայաստանի և հայկական սփյուռքի համար։ Մենք գիտենք, որ Ցեղասպանության վերաբերյալ պնդումները հատկապես խրախուսվում են Սփյուռքի կողմից, մինչդեռ դրանք ոչ միշտ են հավանության արժանանում Հայաստանի իշխանությունների և ժողովրդի շրջանում։ Չեմ կարծում, որ երկկողմ հարաբերությունները կկարգավորվեն մինչև ապրիլ, քանի որ հնարավոր չէ նման ակնկալիքներ ունենալ, երբ տարիներ շարունակ այդ երկիրը հանդես է եկել տարաբնույթ պահանջներով, իսկ 2015-ին՝ 100-րդ տարելիցին, դրան հասնելն առավել ևս իրատեսական չէ։ Բայց, այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ ապագայում դրական զարգացումներ կլինեն»։

Հիշեցնենք, որ 1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, սակայն 2 տարի անց միջազգային հանրության ճնշման ներքո վերաբացել է օդային սահմանը։ Ինչ վերաբերում է ցայսօր փակ ցամաքային սահմանի վերաբացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Թուրքիան այս հարցում հանդես է գալիս նախապայմաններով՝ Հայաստանից պահանջելով Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքները և հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում