Saturday, 04 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

«ԵԽԽՎ-ում Հայաստանը պետք է քվեարկեր Ռուսաստանի վարած քաղաքականությանը համապատասխան»

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը, Հերմինե Նաղդալյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանին ԵԽԽՎ-ում մինչև ապրիլ ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ բանաձևին:

Բանաձևն ընդունվել է 160 կողմ, 42 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ի դեպ, հայկական կողմից վատառողջ լինելու պատճառաբանությամբ քվեարկությանը չի մասնակցել Ստրասբուրգում գտնվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։ Նույն պատճառաբանությամբ Ստրասբուրգ ընդհանրապես չեն մեկնել ԲՀԿ-ի, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ ձեռնպահը ըստ էության նշանակում է նույն «դեմ»-ն է այն բանաձևին, որովհետև բանաձևը հաշվվում է «կողմ» ձայներով: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի այս քայլն անհասկանալի է, և լավ կլիներ, եթե Հայաստանն այդ բանաձևին կողմ քվեարկեր․ «Այն պայմանները, որոնք դրված էին Ռուսաստանի առջև, ոչ միայն չեն կատարվել, այլև Ռուսաստանը իրեն կատարելագործել է: Ռուսաստանն ավելացրել է իր ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ․ այսինքն՝ այն բոլոր չափանիշենրը, որոնք Ռուսաստանը պետք է համապատասխանեցներ, չեն արվել, հետևաբար բոլոր երկրները պետք է քվեարկեին դրան համապատասխան»,- ասաց նա:

Բացի այդ, Իգիթյանը հավելեց, որ Եվրախորհուրդն այն տեղը չէ, որտեղ պետությունն է ներկայացնում իր շահը կամ տեսակետը՝ ամեն քվեարկող, քաղաքական խմբակցություն պետք է իր տեսակետն ունենա, բայց Հայաստանի դեպքում նույնիսկ դա այդպես չէ:

Դիտարկմանը, թե Ադբեջանի 6 հոգանոց պատվիրակությունը քվեարկել է հօգուտ Ռուսաստանի, Հովհաննես Իգիթյանը արձագանքեց․ «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանում տանում է պրո-ադրբեջանական քաղաքականություն զենքի հետ կապված, հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը ոչ մի կերպ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, թեպետ ստանձնել է Հայաստանի անվտանգության երաշխավորի պարտավորությունը: Ինձ թվում է՝ սա է պատճառը։ Ադրբեջանը Ռուսաստանից նեղսրտելու և բողոքելու պատճառ չունի, ինչո՞ւ նրա դեմ քվեարկություն անի»,- ընդգծեց Իգիթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում