Saturday, 04 05 2024
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման

Իշխանությունը պատրաստվում է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի նոր մրցույթին ու պարտակում նախորդ մրցույթի ստվերային զարգացումները

ՀՀ իշխանությունները պատրաստվում են ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի նոր մրցույթին: Նախ՝ այդ մասին քիչ առաջ հայտարարություն տարածեց Արդարադատության նախարարությունը: Իսկ մինչ այդ դա էր վկայում վերջին շրջանում տեղի ունեցած երևույթները: Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության նոր ձևավորված հանձնաժողովի հիմնական անդամի պաշտոնում:

Քաղաքական ու իրավական ոլորտներում կարծիք կա, թե ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի աղմկոտ և չկայացած մրցույթից հետո և հաջորդ մրցույթին ընդառաջ՝ ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ-ից հավանաբար «առաջին ձեռքից» տեղեկատվություն է անհրաժեշտ, այդ պատճառով էլ Ա. Հովհաննիսյանի այս ընտրությունը հաջողացրել են: Իսկ դա կարողացել է հաջողացնել կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, նախկինում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ շնորհիվ այդ կառույցում ունեցած իր կապերի:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ուժը կորցրած ճանաչեց ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված երեք թեկնածուների ցուցակը հաստատելու մասին 2014թ. հոկտեմբերի 13-ի իր իսկ հրամանը: Այդ երեք թեկնածուներն էին՝ ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, հայտնի իրավաբան Արա Ղազարյանն ու ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը: ԵԽԽՎ-ն այս երեքից մեկին պետք է ընտրեր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր:

Հիշեցնենք նաև, որ ԵԽԽՎ-ն չէր ընդունել այս երեքից ոչ մեկի թեկնածությունը՝ հայտարարելով, թե իր փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքի համաձայն՝ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին: Այսինքն՝ ՀՀ թեկնածուները չեն համապատասխանել այդ չափանիշներին:

Իսկ մինչ ՀՀ համապատասխան պաշտոնյաները դա կհասկանային, այս թեկնածուները տեղեկացվել են, որ հունվարի 16-ին նրանք ԵԽԽՎ-ում հանդիպում ունեն, իսկ 26-ին մեկնարկվող ձմեռային նստաշրջանի ժամանակ պետք է արդեն տեղի ունենար ընտրությունը: Համենայնդեպս՝ այդպես էր հայտարարել թեկնածուներից Ա. Ղազարյանը: Սակայն, ինչպես նշեցինք, հունվարի 12-ի Ս. Սարգսյանը վերը նշված իր որոշմամբ կասեցրեց այդ ընթացքը:

Բանն այն է, որ այս երեք թեկնածուները հաղթող էին համարվել բավականին աղմկոտ ու խախտումներով անցկացված մրցույթի արդյունքում: Եվ ԵԽԽՎ-ն հավանաբար ամբողջությամբ տիրապետում է այդ տեղեկություններին:

Բայց մինչև հիմա հայտնի չէ, թե թեկնածուներին ով է տեղեկացրել, որ հունվարի 16-ին իրենք հրավիրված են ԵԽԽՎ: Ա. Ղազարյանն այդ օրերին անգամ հայտարարեց, թե ինքը Ստրասբուրգ մեկնելու տոմս էր գնել ու հիմա ստիպված է այն վերադարձնել: Բայց նա էլ չի մանրամասնել, թե ՀՀ կամ ԵԽԽՎ հատկապես որ կառույցը կամ պաշտոնյան է իրեն այդ մասին տեղեկացրել: Արդյոք այդ ծանուցումը գրավո՞ր է եղել՝ պաշտոնապես, թե՞ ինչ-որ մեկը պարզապես զանգահարել է ու ասել, թե պետք է գաք Ստրասբուրգ:

Անցած շաբաթ մենք փորձեցինք արտգործնախարարությունից պարզել, թե թեկնածուներին ով և ինչ եղանակով է այդ մասին տեղեկացրել, չէ՞ որ ի պաշտոնե այդ գերատեսչությունն է նման գործերով զբաղվում՝ հատկապես երբ ԵԽԽՎ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը հայկական կողմից այդ քննարկումները համակարգողներից մեկն է: Սակայն նախարարությունից այդպես էլ պատասխան չստացանք:

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության ողջ գործընթացը՝ սկսած աշնանն անցկացված մրցույթից, մինչև Ս. Սարգսյանի կասեցման մասին հրամանը, բավականին մշուշոտ է: Դեռևս պարզաբանված չեն հարցերը, թե ինչու Ս. Սարգսյանի կողմից հոկտեմբերի 13-ին այդ անունները հաստատելուց հետո ցանկը չեն ուղարկել ԵԽԽՎ: Կամ՝ եթե ԵԽԽՎ խորհրդատվական խումբը նման կարծիք էր հայտնել մեր թեկնածուների մասին, ապա ինչու կամ ով էր նրանց տեղեկացրել, որ ամեն դեպքում պետք է մեկնեն Ստրասբուրգ, իսկ ընտրությունը կայանալու է: Արդյոք այդ մրցույթի ստվերային կամ բացահայտ համակարգողները չէի՞ն հասկացել, թե իրականում ինչ է նշանակում «ՄԻ եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջները, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին»: Արդյոք նրանք չէի՞ն պատկերացնում, որ այդ խորհրդատվական խումբն ամբողջությամբ հասկացել է, թե Հայաստանում ինչպիսի աղմկոտ ու խախտումներով մրցույթ է անցկացվել, որ ամեն գնով ցանկանում էին իրենց գործը հասցնել ավարտին: Արդյոք այդ մրցույթի «պատասխանատուները» Ս. Սարգսյանին հավատացրել էին, թե ամեն ինչ լա՞վ է, և ԵԽԽՎ-ն ընտրելու է իրենց ցանկացած թեկնածուի՞ն: Բայց նրանք, հավանաբար, լրջորեն չէին գիտակցել, որ ԵԽԽՎ խորհրդատվական խումբը ստեղծվել է Հայաստանի նման թույլ ժողովրդավարություն ունեցող երկրների նման կասկածելի ընտրություններից ու մրցույթներից ՄԻԵԴ-ի հեղինակությունը պաշտպանելու համար:

Եվ հիմա համապատասխան շրջանակներում անգամ կարծիք կա, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի ու ընտրության կազմակերպման պատասխանատուները Ս. Սարգսյանի մոտ արդարանալու խնդիր ունեն, թե ինչու այսպես տխուր վերջաբան ունեցավ իրենց աշխատանքը. չէ՞ որ խոստացել էին, որ առանց որևէ աղմուկի և խոչընդոտների ընտրվելու է իշխանությունների ցանկալի թեկնածուն, ով տվյալ պարագայում համարվում է Ա. Հարությունյանը:

Բայց այդ մարդիկ այսօր խնդիր ունեն նաև թեկնածուների՝ հատկապես Ա. Հարությունյանի և Ա. Ղազարյանի մոտ: ԵԽԽՎ խորհրդատվական խումբը չընդունելով նրանց թեկնածությունը ու հետաձգելով ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրությունը՝ փաստորեն որակազրկել է նրանց: Իսկ այդ հանգամանքը բավականին վատ անդրադարձ կունենա միջազգային կառույցներում այս մարդկանց հեղինակության, ապա հնարավոր գործունեության վրա: Այդ պատճառով էլ հայկական կողմը որոշեց ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի թեկնածուների ցանկի մերժման ողջ պատասխանատվությունը բարդել Նելիկ Հարությունյանի վրա, թե հենց նա չի բավարարել այդ կառույցի պահանջներին: Ամեն դեպքում՝ մրցույթը կազմակերպող արդարադատության նախարարությունն այդպիսի մեկնաբանություն տվեց:

Սակայն մրցույթի կազմակերպիչներն այս պարագայում էլ խնդիր ունեն մյուս երկու թեկնածուներին հնարավորինս զերծ պահելու ԵԽԽՎ-ի բացասական որակավորումից, որպեսզի նրանք հետագայում այդ մրցույթին նորից մասնակցելու հնարավորություն ունենան կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դեպքում խնդիր չունենան:

Նշենք նաև, որ ԵԽԽՎ օրակարգում նշված էր, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթը հետաձգվում է մինչև ապրիլ ամիս: Չի բացառվում, որ իշխանությունները հասցնեն մինչև ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն անցկացնել նոր մրցույթը, որպեսզի ԵԽԽՎ-ն էլ ընտրի ՀՀ դատավորին: Հակառակ պարագայում ընտրությունը կտեղափոխվի ԵԽԽՎ ամառային նստաշրջան: Ամեն դեպքում մրցույթի առաջին փուլի ավարտը նշանակվել է փետրվարի 17-ը:

Հ.Գ. Երբ Արդարադատության նախարարույթյունը հայտարարություն տարածեց, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության նոր մրցույթ է կազմակերպվում, այս նյութն այսօր հրապարակվել էր «Ժամանակ» թերթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում