Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Հարյուր տարի առաջ տեղի է ունեցել պատմության մեջ առաջին միջմայրցամաքային հեռախոսազրույցը

Հարյուր տարի առաջ՝ 1915թ. հունվարի 25-ին, տեղի է ունեցել պատմության մեջ առաջին միջմայրցամաքային հեռախոսազրույցը՝ հայտնում է TASS-ը: Հեռախոսի գյուտի հեղինակ Ալեքսանդր Բելլը Նյու Յորքից զանգահարել է իր նախկին ասիստենտ Թոմաս Ուոթսոնին, ով այդ ժամանակ եղել է ԱՄՆ մյուս ափին՝ Սան Ֆրանցիսկոյում:

«Ալո: Ալո: Պարոն Ուոթսոն, Դուք այստե՞ղ եք»,- ասել է Բելլը: «Այո, պարոն Բելլ, ես Ձեզ հրաշալի լսում եմ: Իսկ Դուք ինձ լա՞վ եք լսում»,- պատասխանել է Ուոթսոնը:

Դրանից հետո Բելլն ասել է նույն խոսքը, ինչ 38 տարի առաջ, երբ նրա և Ուոթսոնի միջև տեղի է ունեցել պատմության մեջ առաջին հեռախոսազրույցը: Բայց այս անգամ նրանց բաժանել է ոչ թե մի քանի մետր, այլ մոտ 5500 կմ: «Պարոն Ուոթսոն, մտեք ինձ մոտ: Դուք ինձ պետք եք»,- ասել է Բելլը: Ի պատասխան՝ նրա նախկին օգնականն ասել է. «Ես հաճույքով, բայց վախենամ՝ ճանապարհը Ձեզ մոտ ինձնից մեկ շաբաթից պակաս չի պահանջի»:

Միջմայրցամաքային խոսակցությանը մասնակցել են նաև ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը, ով կապվել է Վաշինգտոնից՝ Սպիտակ տնից, և զանգը կազմակերպած ամերիկյան American Telephone and Telegraph (AT&T) հեռահաղորդակցական ընկերության ղեկավար Թեոդոր Վեյլը՝ Ջորջիա նահանգից:

Որպեսզի այդ խոսակցությունն իրականանար, պահանջվել է 130.000 հեռախոսասյուն և 2.500 տոննա հաղորդալար:

Արդեն նույն օրվա երեկոյան միջմայրցամաքային հեռախոսակապից օգտվելու հնարավորություն է ունեցել յուրաքանչյուր ցանկացող: Խոսակցության 3 րոպեն արժեցել է 20 դոլար 70 ցենտ՝ ներկայիս գներով մոտ 485 դոլար:

Պատմության մեջ առաջին անդրատլանտյան հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել 1927-ին՝ Նյու Յորքի և Լոնդոնի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում