Wednesday, 15 07 2026
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ

Գևորգ Կոստանյանը հոգևորակա՞ն, թե՞ փսիխոթերապևտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ Ազգային ժողովում հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, մեղմ ասած, հայտնվել էր տհաճ իրավիճակում: Պատգամավորները գլխավոր դատախազից ակնկալում էին ստանալ կոնկրետ պատասխաններ, արդյունքում՝ շատ հարցեր մնացին անպատասխան, ինչն էլ պատճառ դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դատախազի խոսքը համարեր ոչ թե դատախազի, այլ «հոգևորականի կամ փսիխոթերապևտի զեկույց»:

Նախ հիշեցնենք, որ դատախազ Կոստանյանը հունվարի 16-ին Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր. «Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով, միանշանակ դիմելու եմ այս հարցով Ռուսաստանի գլխավոր դատախազին»: Իսկ, ահա, երեկ խորհրդարանական լսումների ժամանակ ասում էր, թե դիմելն ինքնանպատակ չէ. «Երբ որ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, իհարկե, դիմելու եմ»: Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը Գյումրիում պարզապես «տղամարդավարի» խոսք էր տվել՝ գյումրեցիներին հագստացնելու, այլ ոչ թե նրանց հուզող հարցերին հետագայում պատասխան տալու համար: Ոճրագործությունից 11 օր է անցել, և իրավիճակի որոշակիացման փոխարեն այսօր է՛լ ավելի է խորանում առաջին օրերի անորոշությունն ու անպատասխան հարցերի քանակը, ինչի արդյունքում էլ երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին ստիպեց խոսքը կտուրը չգցել` հղում անելով նախաքննության գաղտնիությանը, այլ կոնկրետ պատասխանել իր հարցերին: Գլխավոր դատախազը, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ըստ էության ընդունեց, որ սահմանապահները պարտավոր էին սահմանախախտի բռնելու մասին հայտնել և նրան հանձնել ՀՀ իրավապահներին. «Այո՛, պարտավոր էին հայտնել, պարո՛ն Փաշինյան: Իհարկե, սահմանախախտին պետք է հանձնեին ՀՀ-ին: Իսկ հանձնել և հայտնել են, թե չէ, այդ ամեն ինչը քրգործում է»: Հետաքրքիր է, այս հայտարարությունից հետո Կոստանյանն ինչքան կշարունակի պաշտոնավարել:

Ասել է թե՝ ստեղծվել է մի վիճակ, երբ Պերմյակովին պատժելու «խաղաքարտերը» կարող էին ՀՀ իշխանությունների ձեռքում լինել ՀՀ օրենսդրության և օրենքի շրջանակներում, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:

Ստեղծված իրավիճակում միանգամայն ճիշտ էին ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցադրումները, որ խնդիրը միայն գլխավոր դատախազության դաշտում չէ, և հանրությանը պետք է բացատրություններ տան ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն. «Դուք մի դեր եք ստանձնել, որը ձեր պարտականությունը չի, մենք լսումներ էինք ուզում արտաքին գործերի նախարարի և ԱԱԾ պետի հետ: Մեր հարցերն առնչվում են իրենց հետ: Սահմանապահ զորքերի կարգապահության հետ կապված երբևէ դեպք չի եղել, որ սահմանապահին հանձնեն որևէ այլ երկրի: Կատարվել է պաշտոնական դիրքի չարաշահում: Երբ ասում են, որ բռնել են և տեղափոխում են ռուսական ռազմաբազա, այստեղ կա ոստիկանության անգործությունը: Այստեղ քրգործի հատկանիշներ կան: Մի՛ վերցրեք ձեզ վրա մնացած հարցերը, որը ձերը չէ: Կորած են, արտգործնախարար չկա, ԱԱԾ պետը ոչ մի բան չի ասում»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ լսումների ժամանակ սահմանապահների խախտման մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց. «Ակնհայտ է, որ ռուս սահմանապահներն են նրան վերցրել արգելանքի տակ: Մենք չգիտենք՝ դա Պերմյակովն է եղել, թե ոչ, նա չի եղել համապատասխան համազգեստով, փաստաթղթով: Դուք պետք է ղեկավարվեք ՀՀ քրեական օրենսգրքով: Կարող է Պերմյակովը չէր, մեկ այլ անձ էր, որը փորձում էր հատել ՀՀ սահմանը: Ես պահանջում եմ հարուցել այս մասով քրգործ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում