Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

«Կոստանյանին զոհաբերել են»

«Ես հասկանում եմ, ու շատերն են հասկանում, որ սա քաղաքական որոշման հարց է: Կոստանյանը չի որոշում: Ամենայն հավանականությամբ, նրան զոհաբերել են: Ասել են՝ գնա, շառը վրեդ առ, տեսնենք՝ ինչ ենք անում էս արանքում»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրիի ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու մասին հարցին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Լ.Բարսեղյանն այսօր Ազգային ժողովում մասնակցում էր այդ ոճրագործության պատճառով հրավիրված լսումներին, որտեղ պատգամավորների հարցերին պատասխանում էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Կոստանյանը որևէ նոր բան չասաց: Փորձեք դուք իր երկու ժամվա խոսածը մաղել, կտեսնեք, որ տակը որևէ արժեքավոր տեղեկություն չի մնացել: Նույնիսկ մեղքս սկսեց տալ, սկսեցի խղճալ, թե էս մարդուն ուր են գցել, չլում են, չարչարում են: Այսինքն՝ ժամանակն է, որ դատախազությունը վերանվանվի կրուտիտների քոլեջի նման մի բանի: Չի կարելի այս ձևով մալպուլյատիվ պատասխաններ տալ: Դեպքից անցել է 10 օր, մարդը չի կռահել, որ քրեական գործ պիտի հարուցի օտար զինվորի՝ Հայաստանում զենքով ֆռֆռալու և հետախուզություն իրականացնելու համար»,- ասաց Լ.Բարսեղյանը:

Վերջինիս խոսքով՝ բուն հանցագործությունից՝ Ավետիսյանների ընտանիքին սպանելուց հետո կատարվել է ևս երկու հանցագործություն՝ սահմանը հատելու փորձը և Պերմյակովին ռուսներին հանձնելու հանգամանքը: Եվ այս հանգամանքներն ու Պերմյակովի ինքնախոստովանական ցուցմունքը բավարար էին, որ Գ.Կոստանյանը Ռուսաստանին այդ զինվորին ՀՀ արդարադատությանը հանձնելու պահանջ ներկայացներ: «Հիմա այս մարդիկ ինչքան փակ են պահում, ինչքան քիչ են տեղեկություն տալիս, ինչքան շատ են հղումներ անում բոլոր այն հնարավոր հոդվածներին և իրավական կազուսներին, այնքան մարդկանց կատաղությունն աճում է: Իսկ մարդիկ ցույց տվեցին, որ թքած ունեն, ուզում ես՝ տանկեր բեր քաղաքի վրա, ելնելու են ջարդեն: Հիմա եթե դասեր չքաղեցին, այս խնդիրները չլուծեցին, մի օր մի տեղից դա դուրս է գալու»,- ասում է Լ.Բարսեղյանը:

Վերջինս նաև հաստատում է, որ այդ ոճրագործությունից ու հատկապես Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու պատճառով Գյումրիում առկա է բավականին մեծ լարվածություն: Գյումրեցիների շրջանում խորանում են նաև հակառուսական տրամադրությունները: «Ճիշտ է, խանութների մոտ և այլ տարածքներում կա ոստիկանական հսկողություն, բայց ոչ ոք երաշխիք չունի, որ մի տարի ոչինչ չի լինի: Կարող է մի օր մեկի քեֆը լավ լինի… Հիմա որքան ուշացնում են բացահայտումը, արդար դատաքննությունը, այնքան այդ ռիսկերն աճում են: Զաժիգալկով դատախազին ե՞րբ են խփում: Մարդը դեմը կանգնած է և գիտի, որ իրեն նկարում են, բայց զաժիգալկով խփում է դատախազին: Հայաստանում նման բան տեսե՞լ էիք: Մարդկանց հոգուն հասել էր, արեցին: Էլի կանեն»,- եզրափակում է Լ.Բարսեղյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում