Wednesday, 01 05 2024
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը

«Մենք զարթնեցինք ուրիշ Հայաստանում՝ աշխարհիկ և հոգևոր առաջնորդների բացակայության պայմաններում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունն ի՞նչ բացահայտեց Ձեզ համար` թե՛ Հայաստանում գոյություն ունեցող իրականության, թե՛ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

– Գյումրիի դեպքերն առաջին հերթին ինձ մի սահմռկեցուցիչ իրականություն բացահայտեցին, որ մեր պետությունը՝ ի դեմս մեր աշխարհիկ, նաև հոգևոր իշխանությունների, բացակա է այս ամբողջ դեպքերից: Մեզ համար այս ոճրագործության ամենամեծ դասը պետք է լինի այն, որ մենք ցույց տվեցինք մի դաժան հանցագործությանը դիմակայելու մեր անկարողությունը: Մենք ուղղակի բացահայտորեն աշխարհին ու մեզ ապացուցեցինք, որ այս նոր ձևավորվող աշխարհում, աշխարհաքաղաքական պայքարում ոչ միայն չենք տեսնում Հայաստան պետության, մեր պետականության տեղն ու դերը, այլ ընդհանրապես փորձում ենք գլուխներս թաղել ավազի մեջ ու խուսափել որևէ պատասխանատվությունից:

– Ի՞նչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները, որ չարեցին:

– Հայկական իրականության մեջ մեր քաղաքական դիսկուրսում մենք սովոր ենք խոսել ամեն ինչից, խոսել Լեռնային Ղարաբաղից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից: Բայց մենք կարծես թե անուշադրության ենք մատնել մի կարևոր հանգամանք՝ մենք չենք դիտարկում այս զարգացումները՝ ելնելով աշխարհաքաղաքական, այսօրվա գլոբալ իրադարձությունների տրամաբանությունից, հիմնվելով այսօրվա իրողությունների վրա: Եվ եթե փորձենք ամեն ինչը վերլուծել այդ տրամաբանությունից ելնելով՝ մենք կարող էինք գոնե կանխատեսել վտանգները: Խոսելով Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանային այլ զարգացումների մասին՝ ես ասում էի, որ ԼՂ հիմնախնդրի հայանպաստ կարգավորման համար դա դանդաղ գործող ական է, բայց ես չէի պատկերացնում, որ այդ ականն այդքան շուտ կպայթեր:

– Ռուսական ռազմաբազայի զինվորը սպանել է Գյումրիի ընտանիքին: Ի՞նչ կապ ունի այդ ոճրագործությունը տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հետ:

– Ես դիտարկեմ մի հանգամանք՝ մենք դեռ չենք սովորել ապրել այնպես, որ ինձ համար կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են խոսում, մտածում մեր մասին, կարևոր է, թե մենք ինչ ենք անում: Երբ ես ասում եմ, որ մենք զարթնեցինք ուրիշ Հայաստանում, ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ այսօր մեր երկիրն ուղղակի անտեր է: Մենք զարթնեցինք մի Հայաստանում, որտեղ մենք քաջ գիտակցեցինք, որ մեր պետությունը և պետականությունը մի այսպիսի հանցագործության դեպքում ի վիճակի չէ ոչ միայն վերահսկել ու գնահատական տալ, այլ անգամ սեփական պետության տարածքում ոճրագործին ձերբակալել ու այդ հանցագործությունը սեփական ուժերով բացահայտել: Եվ չտեսանք այդ վճռականությունն ու կամքը: Սա նշանակում է մեր պետության կամքի և կարողությունների ոչ միայն իսպառ վերացում, այլ ցույց է տալիս, որ պետության դիմադրողականության բացակայությունը:

Աշխարհաքաղաքական այս ամբողջ հոլովույթում մենք մեր երկիրը չենք կարողանում տեսնել: Բայց չէ՞ որ հենց աշխարհաքաղաքական այս զարգացումների և մեր քայլերը չհաշվարկելու արդյունքում էլ մենք հայտնվեցինք ԵՏՄ-ում: Մենք չենք խոսում, թե որ կողմն էր լավ: Լավ կլիներ գնալ դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ ԵՏՄ: Լավը կլիներ լինել այնտեղ, որտեղ մեր պետության շահն է: Իսկ եթե հաշվարկեինք, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում, կորդեգրեինք բոլոր դաշինքների հետ, բայց ոչ մի դաշինքում քաղաքականությունը: Մենք բոլոր կենտրոններից մեզ կպահեինք համահավասար հեռավորության վրա: Հատկապես մենք չգիտենք, թե այսօր աշխարհաքաղաքական այս դաժան պայքարն ինչպես կավարտվի: Եվ հիմա հենց այդ պայքարի կտրվածքները մենք մեր մարմնի վրա ենք զգում: Ինչ-որ կատարվեց Գյումրիում` առաջին արյունը թափվեց:

– Գյումրեցիների ընդվզման արդյունքում հնարավո՞ր է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում որոշակի վերանայում լինի: ՀՀ իշխանությունները գրեթե միշտ կատարել են ՌԴ ցանկությունը կամ թելադրանքը, բայց գյումրեցիներն իրենց ընդվզումով այդ երկրին ստիպեցին հարգել իրենց: Հնարավո՞ր է, որ այս դեպքը ՌԴ-ի և ՀՀ-ի միջև նոր հարաբերությունների սկիզբ լինի: Եվ ՌԴ-ն հասկանա, որ պետք չի Հայաստանի հետ նման լեզվով խոսել, ՀՀ-ն ՌԴ-ի վասալը չէ:

– Մենք արդեն ՌԴ-ի հետ հաստատել ենք այդ վասալային հարաբերությունները: Տարիների ընթացքում մենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը զիջել ենք ՌԴ-ին: Եվ հիմա՝ այս իշխանությունների օրոք, այս թույլ իրավիճակում, մեր ներքին խայտառակ պայմաններում ընդհանրապես անհեթեթ է խոսել հայ-ռուսական հարաբերությունների վերանայման մասին: Դրա մասին խոսելը քաղաքական մանկամտություն կարող է լինել, հատկապես երբ ՌԴ կողմից մենք տեսանք այդ դեպքերի նկատմամբ ոչ համարժեք արձագանքը:

– Իսկ ի՞նչ պետք է աներ ՌԴ-ն, որ համարվեր համարժեք արձագանք:

– ՌԴ-ն անմիջապես պետք է հայտարարեր, որ այդ դեպքերի իրավական դաշտը չի մտնում, համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին պետք է հայտարարվեր: ՌԴ նախագահը ոչ թե այդքան ուշացումով, այլ անմիջապես պետք է ելույթ ունենար ՀՀ նախագահի հետ, պետք ամենաբարձր մակարդակով վստահեցվեր, որ այսօր այս ամենի բացահայտման ամենաշահագրգռված կողմն ինքն է: Եթե մենք քննարկենք, թե այս ոճրագործությունն ում է ձեռնտու, իհարկե՝ ոչ ՌԴ-ին:

– Այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու:

– Չեմ կարող ասել, թե ում է ձեռնտու: Հակառուսական տրամադրվածությունը մի քաղաքում, որտեղ գոյություն ունի ռուսական ռազմաբազա, նշանակում է վտանգել սեփական դիրքերը, սեփական քաղաքականությունն ու հարաբերություններն իր ամենավստահելի գործընկերոջ հետ: Մենք տեսնում ենք, որ ռուսական ռազմակայանը վերջին ու միակ ներկայությունն է Հարավային Կովկասում: Այսինքն` թիրախը շատ ճիշտ էր ընտրված և իրականացված: Բայց ՌԴ-ն կարծես թե ցույց չտվեց այդ մտահոգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում