Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Եվրոպայի խորհուրդը որակազրկել է Արմեն Հարությունյանին, Արա Ղազարյանին և Նելիկ Հարությունյանին

Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն ուժը կորցրած է ճանաչել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության վերաբերյալ իր իսկ հրամանագիրը, որը կայացրել էր անցած տարի հոկտեմբերի 13-ին: «Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հետաձգել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը՝ այն հունվարի 26-ին մեկնարկող ձմեռային նստաշրջանից տեղափոխելով գարնանային նստաշրջան, որը տեղի է ունենալու ապրիլ ամսին: Բնականաբար, տեղի չեն ունենալու նաև հաղթող համարված թեկնածուների՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից Արա Ղազարյանի հետ ԵԽԽՎ-ում հունվարի 16-ին նշանակված հարցազրույցները, ինչի մասին հայտարարություն էր տարածվել: Իսկ մինչև ապրիլ ամիս անցկացվելու է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների նոր մրցույթ:

Նախօրեին նախագահականի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Ս. Սարգսյանն ուժը կորցրած է ճանաչել հոկտեմբերի 13-ի իր հրամանագիրը՝ հաշվի առնելով ԵԽ Նախարարների կոմիտեի ՄԻԵԴ-ի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը: Այդ կարծիքից հետևում է, որ «ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին»:

ՄԻ եվրոպական կոնվենցիայի 1-ին մասը պահանջում է, որ «դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ»: Տարածված հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ թեկնածուները հավասարապես չեն համապատասխանել այս կոնվենցիայի պահանջներին: Իսկ այս երկու ամիսներին ԵԽԽՎ-ի հետ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հետ կապված բանակցությունները կամ քննարկումները, ամենայն հավանականությամբ, վարել է Ստրասբուրգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: Վերջինս, հիշեցնենք, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է: Մենք փորձեցինք Ա. Պապիկյանից բացատրություններ ստանալ, թե ԵԽԽՎ-ն, այնուամենայնիվ, ինչու չի ընդունել հայաստանյան մրցույթի արդյունքները: Վերջինս, սակայն, հրաժարվեց մեկնաբանություններ տալուց՝ ուղղորդելով արտաքին գործերի նախարարություն: Նախարարությունից նույնպես մենք չկարողացանք պատասխան ստանալ և փորձեցինք որոշակի մեկնաբանություններ ստանալ «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից: Նշենք, որ այս կազմակերպությունը հետևել էր հիշյալ մրցույթին, և նրա շնորհիվ հայտնի դարձավ, թե ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցութային գործընթացներում ինչ խախտումներ են տեղի ունեցել:

– Պարոն Եգորյան, նախագահականի հաղորդագրությունից կարելի՞ է ենթադրել, որ այս երեք թեկնածուներից Նելիկ Հարությունյանն է խնդրահարույց եղել:

– Ոչ: ՊարզապեսՆ. Հարությունյանն է նշանակվել առավել բարձր միավոր հավաքած թեկնածուներից Վիգեն Քոչարյանի փոխարեն: Բայց դա չի նշանակում, որ խնդրահարույցը նա է: Հաղորդագրության մեջ հստակ գրել են, որ, ըստ խորհրդատվական հանձնաժողովի խորհրդատվության, ցուցակը չի համապատասխանում կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասին՝ իրազեկ ու ճանաչված իրավագետ լինելու չափանիշին: Երբ կոմիտեն ասում է, որ ցանկի թեկնածուները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին, նշանակում է, որ ներկայացված ցուցակի թեկնածուները չեն համապատասխանում: Սա նշանակում է, որ թեկնածուները համարվում են որակազուրկ խորհրդատվական հանձնաժողովի կողմից:

– Իսկ Եվրոպայի խորհրդի համար ի՞նչ հանգամանքներ են հիմք ծառայել, որ հայաստանյան մրցույթը հաղթած թեկնածուներին չեն համարել իրազեկ ու ճանաչված իրավագետ լինելու չափանիշին համապատասխան:

– ԵԽ մասնագիտական հանձնաժողովն է այդ կարծիքը տվել, որի բացասական խորհրդատվության համար, կարծում եմ,- թող անհամեստ չթվա,- անկյունաքարային է եղել մրցույթի և մրցույթի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից տրված պատասխանների վերաբերյալ մեր կողմից ներկայացրած սպառիչ վերլուծական զեկույցը:

– Իսկ դուք ի՞նչ աղաղակող թերություններ էիք ներկայացրել, որ ԵԽ խորհրդատվական հանձնաժողովը հիմք է ընդունել և նման կարծիք հայտնել:

– Մեր կողմից իրականացված դիտորդական առաքելության շրջանակներում բացահայտվեցին կոնվենցիայի 21-րդ հոդվածի առաջին մասին չհամապատասխանելու՝ հենց այն նույն ճանաչված և իրազեկ չլինելու հանգամանքները, որոնք նշել է խորհրդատվական մարմինը: Հարցազրույցների ընթացքում նրանց տրված պատասխանների վերլուծությունն ակնհայտ էր դարձնում նրանց՝ դատավորի պաշտոնի համար ոչ կոմպետենտության հանգամանքը:

– Այսինքն՝ երեք թեկնածուների դեպքում էլ դուք նման անհամապատասխանությո՞ւն եք նկատել:

– Երեքի հարցազրույցների արդյունքներն էլ ամփոփ ներկայացված էին զեկույցում, բայց դրանց, ըստ էության, կարելի է նաև ավելացնել երեքի՝ դատավոր դառնալու ցանկության շարժառիթների վերաբերյալ հայտարարագրերը, որոնք նույնպես բավական խոսուն են:

– Եթե Ս. Սարգսյանն ուժը կորցրած չճանաչեր իր հրամանագիրը, ԵԽ-ն ի՞նքը կմերժեր այստեղ անցկացրած մրցույթի արդյունքները:

– Այդ խորհրդատվական հանձնաժողովը շատ լուրջ մարմին է: Այն ստեղծվել է, քանի որ վերջին ժամանակահատվածում եվրոպական դատարանի հեղինակությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ԵԽ-ի համար, և հատկապես խնդրահարույց է ՀՀ-ի նման երկրների կողմից ներկայացված ոչ կոմպետենտ դատավորների հարցը: Եվ դա բացառելու համար էլ ստեղծվել է այդ խորհրդատվական մարմինը, որի խորհրդատվությունը շատ կարևոր է ԵԽ-ի համար: ԵԽԽՎ-ն և ենթակոմիտեն միշտ հետևում են այդ խորհրդատվությանը, հետևաբար՝ այո, եթե այդ ցուցակն այդ մարմնի կողմից արժանացել է բացասական կարծիքի, ապա ենթակոմիտեի կողմից այն մերժվելու էր:

– Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում անցած տարեվերջին տարածված այն հաղորդագրությունը, թե ԵԽԽՎ-ն հաստատել է մեր երեք թեկնածուների ցանկը:

– Դա մեզ էլ է հետաքրքիր, և կարծում եմ, որ հանրությանը դեռ պետք է բացահայտել այդ խոհանոցը: Առաջին հերթին պետությունը պետք է բացահայտի, թե ինչ է նշանակում այդ հաղորդագրությունը, և այն ինչ հիմքեր ուներ: Հստակ է մի բան, որ պետությունը պաշտոնապես ցուցակ չէր ներկայացրել ԵԽ, հետևաբար ո́չ հարցազրույցների նշանակման, ո́չ էլ ցանկի հաստատման վերաբերյալ ԵԽ կողմից ծանուցման մասին խոսք լինել չէր կարող:

– Այսինքն՝ իրականությանը չի՞ համապատասխանում այն հայտարարությունը, թե հունվարի 16-ին այդ թեկնածուները Ստրասբուրգում պետք է հարցազրույցի մասնակցեին:

– Այդպիսի տեղեկություն ՀՀ-ն ԵԽ-ից չէր կարող ստանալ, քանի որ պաշտոնապես ցուցակ չէր ներկայացրել: Դեկտեմբերի վերջից մինչև երեկ պետությունը տարբեր խողովակներով փորձում էր հրամցնել հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, սովորական ընթացակարգային խնդիրներ են, և թեկնածուների ցուցակը չի մերժվել: Ինչպես մենք ծանոթանում ենք մամուլից, այդ մասին Արա Ղազարյանն է հաղորդագրություն տարածում՝ ասելով, թե ինքը հարցազրույցի է հրավիրվել: Այդ մասին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է հայտարարում, թե ընտրության հետաձգումն ընդամենը ԵԽ-ի ընթացակարգերի հետ է կապված: Եվ միայն գիշերը հայտնվում է Ս. Սարգսյանի հրամանագիրը: Կարող եմ նաև հավելել, որ մեր պաշտոնական հարցման և ԵԽ-ի կողմից տրված պատասխանի համաձայն՝ ՀՀ-ն պաշտոնապես երեք թեկնածուների ցանկ չի ներկայացրել Եվրոպական խորհուրդ: Հետևաբար ԵԽ-ն հարցազրույցներ անցկացնելու մասին չէր կարող ծանուցած լինել:

– Բայց եթե Ս. Սարգսյանը հոկտեմբերի 13-ի հրամանագրով հաստատել էր այդ երեք թեկնածուների ցանկը, մինչև հիմա այն ինչո՞ւ ԵԽ չէր ուղարկվել:

– Դա հենց այն մեխային հարցն է, որը բացատրության կարիք ունի: Որովհետև ստացել էին խորհրդատվական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, հավանաբար խայտառակ չլինելու համար ուղիներ էին փնտրում: Խորհրդատվական հանձնաժողովն իր կարծիքը տալիս է ցանկը ներկայացնելուց առաջ: Դա ոչ պաշտոնական ճանապարհով է լինում, այդ ընթացակարգը հրապարակային չէ: Պետությունն արտգործնախարարության միջոցով բանակցում է այդ ցուցակի շուրջ և ստանում խորհրդատվություն: Իսկ բացասական խորհրդատվության դեպքում եթե պետությունը շարունակում է պնդել իր ցանկը, հաջորդ փուլում այն ուղարկում են ենթակոմիտե, որտեղ արդեն հրապարակային մերժվում կամ հաստատվում է: Հիմա, ըստ երևույթին, մեր պետությունը խուսափել է հրապարակային մերժումից:

– Իսկ այս երեք թեկնածունները կարո՞ղ են մասնակցել հաջորդ մրցույթին:

– Դա կարելի է տեղավորել հավանականության տեսության մեջ, բայց ակնհայտ է, որ այս երեք թեկնածուները, ԵԽ մասնագիտական հանձնաժողովի կողմից արժանանալով բացասական կարծիքի, ըստ էության որակազրկվում են ԵԽ բոլոր մարմիններում աշխատելու համար: Եվ այսուհետ դա միշտ հաշվի է առնվելու նրանց կողմից: Հետևաբար սրանց թեկնածությունների առաջադրման վրա մեր պետությունը երբեք չպետք է ռեսուրս ծախսի: Արդեն հստակ է, որ այս երեքը չեն համապատասխանում կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին մասի չափանիշներին:

– Կարելի՞ է եզրակացնել, որ նույնքան որակազրկված պետք է համարել նաև այն հանձնաժողովին, որն ընտրել է այս երեքի թեկնածությունը:

– Ակնհայտ է, որ այդ մրցույթի ողջ ընթացքում մեր կողմից բացահայտված խախտումները և դրանց համառ կատարումն ակնհայտորեն չեն ապահովել նրանց հետապնդած ստվերային նպատակների իրագործումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում