Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Տնտեսական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանում բնակվող հայերը եռակի վատ են ապրում

Ռուբլու արժեզրկումն ու Ռուսաստանի քայքայվող տնտեսությունը բացասական ազդեցություն են ունենում ոչ միայն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող հայերի, այլև տարիներ շարունակ այնտեղ ապրող և արդեն Ռուսաստանի քաղաքացի դարձած մեր հայրենակիցների համար:

Ռուսաստանի գրեթե բոլոր շրջանների խոշոր քաղաքներում կան հայկական համայնքներ, որի անդամ հայերը մասնակցում են հիմնականում կրոնական և մշակութային միջոցառումներին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համայնքների ներկայացուցիչները պատմեցին, որ նրանք հիմնականում տարիներ առաջ հիմնել են սեփական գործը, հարմարվել տեղի կյանքին, երեխաներն էլ հնարավորության դեպքում հաճախում են հայկական դպրոց, եթե իհարկե տվյալ քաղաքում այդպիսին կա:

Սոչիում գործում է «Սևան» հայկական համայնքը՝ Օգսեն Մումջյանի ղեկավարությամբ։ Ի դեպ՝ այս քաղաքում հայերը ռուսներից հետո ամենամեծ թվաքանակն ունեցող ազգն են: Կազմակերպությունը, որի անդամ է 100 հազար հայ, հիմնվել է 1997 թվականին: Մեզ հետ զրույցում համայնքի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը նշեց, որ համայնքի հիմնական նպատակն է պահպանել կրոնական, լեզվի և հայկական մշակույթի առանձնահատկությունները: Նրա խոսքով՝ համայնքը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և մեծ «տեղ տալիս» հայ մարզիկներին, ովքեր տարբեր մրցումների մասնակցելու նպատակով այս քաղաք են մեկնում: Ինչ վերաբերում է հայերի խնդիրներին, ապա դրանք նույնն են, ինչ որ ունեն ռուսներն ու Ռուսաստանում բնակվող մյուս ազգերը:

Սոչիի հայերից Վլադիմիր Ավագյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ իր ընտանիքն այժմ չի կարողանում ապրել այն կյանքով, որով ապրում էր մեկ-երկու տարի առաջ: Դա պայմանավորված է խորացող ճգնաժամով, բայց իրավիճակից դուրս գալու ելքը Ռուսաստանից արտագաղթելը չի համարում մեր զրուցակիցը: «2005 թվականից այստեղ եմ ապրում: Սկզբում մենակ էի, հետո ընտանիքս էլ եկավ, նորմալ ապրում էինք, երեխաները դպրոց էին հաճախում, կինս էլ դայակ էր աշխատում: Հիմա իրավիճակը շատ է բարդացել, միայն իմ օրինակով չասեմ, բոլորն էլ՝ կապ չունի, հայ, տաջիկ կամ այլ ազգի ներկայացուցիչ, երևի մոտ երկու-երեք անգամ ավելի վատ են ապրում, քան անցած տարի, դրան նախորդող տարիներին: Ապրանքը թանկանում է, ռուբլին էլ անորոշ վիճակում է: Ասում են, թե Նոր տարուց հետո ավելի է ընկնելու՝ չգիտեմ»,- ասաց նա:

Հարցին, թե գուցե վերադառնան Հայաստա՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գանք Հայաստան, ի՞նչ կարող ենք անել, չեղածից էլի ապրում ենք: Բացի դրանից՝ հիմա Հայաստանն էլ Մաքսային միություն է մտնում, նույնն էլ Հայաստանում է. ինչքան կարողանում, գոնե ծնողներիս այստեղից օգնում եմ, բայց որ գամ Հայաստան, չեմ պատկերացնում, թե ավելի լավ լինի: Հենց գործազրկության պատճառով ենք Հայաստանից հեռացել»:

Պյատիգորսկի հայ համայնքը Ռուսաստանի հարավի հայկական ամենամեծ համայնքներից մեկն է: Քաղաքի մոտ 200 հազար բնակչից 40 հազարը հայ են: Այստեղ գործում է Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ երեխաները հայերեն են ոսովորում:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց եկեղեցու լրատվության և տեղեկատվության հետ կապերի պատասխանատուն, այստեղ հայերեն սովորելու նպատակով գալիս են նաև ոչ հայկական ծագում ունեցող ընտանիքների երեխաներ:

Խնդիրներն այս քաղաքում հայերի համար նույնն են, ինչ ՌԴ բոլոր քաղաքացիների համար՝ սկսած ռուբլու արժեզրկումից, վերջացրած աշխատատեղերի փակումն ու ապրանքների թանկացումը՝ անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի: Տաթև Սարգսյանը ծնվել է հենց այս քաղաքում: Տոներից առաջ սովորաբար գալիս է Հայաստան՝ բարեկամներին տեսակցելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տաթևը պատմեց, որ այլևս չի կարողանում վաստակել այն գումարը, ինչ նախկինում էր վաստակում. ավելի ճիշտ՝ գումարային առումով նույնն է, բայց ռուբլու արժեզրկման հետևանքով այլևս նախկին արժեքը չունի վաստակածը: «Ծնողներիս հետ էի այնտեղ. հայրս մահացել է, միայն ես ու մայրս ենք այժմ այնտեղ ապրում: Այդքան աշխատում, գումար էր տնտեսում, բայց զրոյի է հավասարվում աշխատածդ, չգիտես՝ որտեղ ծախսես, ինչ առնես: Ամեն բան թանկացել է: Հասարակ օրինակ բերեմ. եթե նախկինում մորաքրոջս երեխաներին կարողանում էի ամսական գոնե 200-300 դոլար ուղարկել, հիմա դա էլ չեմ կարողանում, կանխատեսումներն էլ լավ բան չեն հուշում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում