Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

«Ազատ դեմոկրատները» ՀՀ նախագահի որևէ թեկնածուի սատարելու միասնական որոշում չունի

Գալիք նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը ՀՀ նախագահի որևէ թեկնածուի սատարելու որոշում դեռևս չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի վերջին կուսակցության հայտարարության մեջ հստակ նշել էին, որ ուսումնասիրելու են ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը և ըստ այդմ ներկայացնելու իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:

«Բնականաբար, կուսակցության համար առաջնայինն է այն, որ այն թեկնածուն, ում կսատարենք, ներկայացնի ազատական դաշտը, և նրա ծրագրերը համապատասխանեն մեր կուսակցության ծրագրային դրույթներին և մոտեցումներին: Մեզ համար որևէ թեկնածուի սատարելն ինքնանպատակ չէ, մենք պետք է համոզված լինենք, որ դրանով ինչ-որ բան ենք փոխելու քաղաքական գործընթացներում: Առաջիկայում կքննարկենք մեզ համար կարևոր հարցերը: Քարոզաշավը մեկնարկում է հունվարի 21-ին, իսկ մինչ այդ կարող են լինել թեկնածուներ, որոնք կհրաժարվեն ընտրապայքարից, ուստի շտապել պետք չէ»,- նշեց Անժելա Խաչատրյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն, անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցին, որը վերնագրված է ««Ազատ դեմոկրատներ»-ը հակված է սատարելու Բագրատյանին», ասաց, որ նշել է, որ իրենց հոգեհարազատ է Հրանտ Բագրատյանի ծրագիրը, որպես ազատական ուժի: Նա ևս նշեց, որ կուսակցությունը դեռևս որոշում չունի:

Հիշեցնենք՝ Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կսատարի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին: «Այս պահին ուսումնասիրում ենք ծրագրերը: Դեռևս միայն ընդդիմադիրներից Հրանտ Բագրատյանն է հստակ ծրագիր ներկայացրել, որը ազատական է, շատ հոգեհարազատ է մեր գաղափարախոսությանը», – ասել էր Ալեքսանդր Արզումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում