Saturday, 18 07 2026
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է

Հայաստանում գիտությունը միայն «գալոչկա» դնելու համար է հայտարարվել գերակայություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկելու է «ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայություններին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող գերակայությունները սահմանվել են ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 640-Ն որոշմամբ, որոնք հետևյալներն են` 1) հայագիտություն, հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտություններ, 2) գիտություններ կյանքի մասին, 3) վերականգնողական էներգետիկա, էներգիայի նոր աղբյուրներ, 4) առաջատար տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, 5) տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, 6) կարևորագույն կիրառական հետազոտությունները խթանող հիմնարար գիտություններ:

«Հայաստանում գիտությունը միայն «գալոչկա» դնելու համար է հայտարարվել գերակայություն, իրականում այն անուշադրության է մատնված»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, նշեց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, աստղագետ Արեգ Միքայելյանը՝ հավելելով, որ եթե դա պետական օրենք է, և իրոք այդ ուղղությունները գերակայություն են սահմանվում, ապա պետք է քայլեր արվեն, այլապես ստացվում է, որ ձևական իրավական փաստաթղթեր լրացելու համար են մի քանի բան գրում:

«Խորհրդային միության ժամանակ էր այդ մոտեցումը, երբ «գալոչկա» դնելու համար, այսինքն՝ որևէ կերպ ձևական ձևակերպում տալու համար էին ինչ-որ բաներ անում: Այլ բան է, որ պետությունն իսկապես նպատակ դնի, և մենք էլ տեսնենք, որ իրոք, այդ ուղղությամբ քայլեր, լուրջ ներդրումներ են արվում, արտասահմանցի մասնագետներ հրավիրվում, բազմաթիվ ձևեր կան ոլորտը զարգացնելու համար: Մեզ մոտ ոչ մի այդպիսի էական քայլ չի արվել այս չորս տարիներին: 2010-ին էլ գրել են, թե տիեզերքը գերակայություն է, սակայն միակ բանը, որ արվել է, ստեղծվել է տիեզերական գործակալություն, որը դեռևս չի էլ գործում»,- ընդգծեց գիտնականը՝ պարզաբանելով, որ դա արվել է միայն այն պատճառով, որ դա քաղաքական հարց էր, ՄԱԿ-ում կա Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողով, և քանի որ դրա մեջ Ադրբեջանը մտել էր, բնական է, որ եթե Հայաստանը չմտներ, դա վատ կբնութագրեր մեզ:

«Դրա համար բազմաթիվ դժվարություններով Հայաստանին էլ անցկացրին, որ մտնի, ԱԳՆ-ի նախաձեռնությունն էր, և դա հաջողվեց: Ուրիշ էական բան, որ տիեզերքի ոլորտում պետությունը կոնկրետ քայլեր արած լինի, չեմ կարող ասել»,- ասաց նա:

Արեգ Միքայելյանը հիշատակեց միայն, որ Բյուրականը 2013-ին ճանաչվել է ազգային արժեք, նման կարգավիճակ ունեն նաև Մատենադարանը, Ցեղասպանության թանգարանը: «Բայց դրանից ի՞նչ փոխվեց: Իրականում ինչի հասել ենք, հասել ենք աստղագետների նվիրվածության շնորհիվ, որոնք ցածր ֆինանսավորման պայմաններում նստած հիմնարկներում աշխատում են և իրենց գործունեությամբ ապահովում են տվյալ ոլորտը»,- ընդգծեց գիտնականը:

Նա անդրադարձավ նաև «գիտելիքահենք տնտեսություն» ստեղծելու մասին կառավարության հայտարարություններին՝ նշելով, որ այդ ուղղությամբ ևս ոչինչ չի արվել, փոխարենը երբ հուլիսի 1-ից պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացրին, կարծես հատուկ բոլոր գիտնականներին դուրս թողեցին ցանկից: «Ցավալի է, որ ուսուցիչների աշխատավարձն ամենաքիչն ավելացավ: Ասենք՝ պետական չինովնիկներինը կրկնակի, նույնիսկ ավելի բարձրացավ, իսկ ուսուցիչներինը չնչին ավելացավ, իսկ գիտնականներն ընդհանրապես չկային այդ ցուցակում»,- ցավով նկատեց Արեգ Միքայելյանը:

Նրա ներկայացմամբ՝ աշխարհում ոչ մի զարգացած կամ միջին զարգացած երկիր չեք գտնի, որտեղ գիտությանը հատկացված գումարը կազմում է ՀՆԱ-ի 0,24 տոկոսը, ինչպես Հայաստանում է: Միքայելյանը նշեց, որ այդ երկրներում գիտությանը հատկացվում է ՀՆԱ 1 տոկոսից ավելին, իսկ Իսրայելում ընդհանրապես մինչև 4,2 տոկոս է: «Բացարձակապես արդարացում չէ, թե Հայաստանը թույլ երկիր է: Եթե գոնե կրկնակի ավելացում լիներ, մի փոքր շնչելու հնարավորություն կտար: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք դեռևս հետ ենք գնում, դեռ չենք կանգնեցրել հետընթացը»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե իշխանությունները հաճախ են հայտարարում՝ մենք նավթ չունենք, փոխարենը մարդ ունենք, մարդն է արժեք, գիտնականն արձագանքեց. «Չէի ասի, թե մարդը գնահատվում է Հայաստանում: Մարդը կարող է կրկնակի, եռակի, քառակի աշխատել կամ արտադրանք տալ, եթե իրեն լավ զգա, բավարարված զգա, վերելքի վրա զգա, բայց, ցավոք, այդպես չէ: Ցավոք, այս կառավարությունը շարունակում է նույնն անել, ինչ նախորդը, տվյալ դեպքում՝ իշխանությունը ում պատկանում է, նրանք էլ թելադրում են, թե ինչքան պետք է հատկացվի այս կամ այն ոլորտին: Այդպես էլ անում են. չէ՞ որ նրանք էլ նշանակում են կառավարությունը»,- իր խոսքն ամփոփեց գիտնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում