Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ մանկավարժներին պարգևատրել է նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանին և Կիևի հայկական համայնքին կից հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կարինե Թումաղայանին:

Սփյուռքում հայ համայնքի գոյատևման գործում կարևորելով հայ մանուկներին մայրենի դասավանդող ուսուցչի դերը` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ գերատեսչությունում հիմնվել են մեդալներ, որոնց արժանանում են Սփյուռքում ապրող և համայնքի կյանքում ավանդ ներդրած լավագույն անհատները: Իսկ հայկական դպրոցներում դասավանդող մանկավարժների դերն անգնահատելի է:

Այսօրվա դժվարին պայմաններում, երբ Սփյուռքի հայ մանկավարժը կարող է զբաղվել առավել շահավետ աշխատանքով և հոգալ ընտանիքի հոգսերը, նախընտրում է ուսուցչի անձնվեր և դժվարին ուղին` գիտակցելով ազգանվեր գործունեության հրատապությունն ու անհրաժեշտությունը: «Մենք անսահման շնորհակալ ենք ձեզ և օգտագործում ենք բոլոր հնարավոր առիթները` խրախուսելու և ոգևորելու ձեր գործունեությունը, գնահատելու հայ մանկավարժի վաստակը», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար սփյուռքահայ վաստակավոր մանկավարժներ Կարինե Թումաղայանը և Օֆելյա Առաքելյանը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, որը նրանց հանձնեց գերատեսչության ղեկավար տիկին Հակոբյանը հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով նախարարին իրենց համայնքների, մասնավորապես` համայքներում գործող հայկական դպրոցների նկատմամբ մշտական ուշադրության և հոգածության համար` տիկին Թումաղայանը և տիկին Առաքելյանը նշել են, որ «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրումն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է այն վստահության հանդեպ, որ ցուցաբերվել է իրենց հանդեպ, և պարտավորություն` ավելի լավ աշխատելու:

«Իրականում Դուք օրինակ եք դարձել մեր երիտասարդության համար Սփյուռքում, տիկին Հակոբյան, մենք դիտում ենք Ձեր բոլոր ելույթները և ընթերցում հարցազրույցները: Դրանք համախմբում են մեզ և ոգևորում` ավելի լավ գործելու», – նշել է Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանը:

«Հայ ուսուցիչը հայ մտավորականության զարդն է և դուք եք այդ փայլը հաղորդում մեր երեխաներին», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Խոսելով 2012թ. «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում իր արդյունավետ վերապատրաստման մասին` տիկին Թումաղայանը տեղեկացրել է, որ 2013թ. նույն ծրագրի շրջանակներում հայերեն սովորելու կամ իրենց իմացությունը կատարելագործելու նպատակով մեծ թվով երեխաներ ու պատանիներ են ցանկություն հայտնել մասնակցելու «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի դասընթացին:

Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք մերձեցման, ՀՀ սփյուռքի նախարարության մյուս ծրագրերին ավելի մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ ներգրավելու հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում