Monday, 13 07 2026
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը

Ինչ կարժենա ձեր Նոր տարին, եթե գնումներ կատարեք «ՍԱՍ» սուպերմարկետից

34 500 դրամ արժողությամբ բադի ապխտած կրծքամիս, դոնդողապատ մսակտորներ, 16.500 դրամանոց դոնդողապատ ռոլլեր, հնդկահավի մսից երշիկ՝ 15.900 դրամ, 15.900 դրամ արժողությամբ խոզի լեզու, նույնքան արժողությամբ հնդկահավի միս, և այս ամենը ընդամենը մեկ կլիոգրամի դեպքում:

Այս էկզոտիկ մսամթերքները ձեր սեղանին ունենալու համար պետք է գնումներ կատարեք «ՍԱՍ» սուպերմարկետից: Բայց միայն գներին ծանոթանալուց հետո ամանորյա տոնական տրամադրությունը փոխարինվում է շոկային տրամադրությամբ: ՀՀԿ-ական գործարար պատգամավորին պատկանող այս սուպերմարկետում վաճառվող թառափի ձկնկիթի 250 գրամն արժե 327 հազար դրամ: Ձկնկիթի մեկ այլ տեսակի 200 գրամն արժե 160 հազար դրամ, 100 գրամը՝ 82 հազար դրամ, 50 գրամն արդեն՝ 42 հազար դրամ:

Բաստուրմայի 1 կիլոգրամի գինը սկսվում է 10 հազար դրամից, սուջուխը՝ 7-8 հազար դրամից: Խոզի մսի մեկ կիլոգրամի արժեքը սկսվում է 4200 դրամից, տավարինը՝ 4500-5500 դրամ է:

Այս սուպերմարկետում թանկարժեք են նաև սովորական հյութերը, ապակեպատ տարաներով հյութերն էլ ավելի թանկարժեք են՝ համեմատած այլ խանութներում ներկայացվածների: Իսկ եթե որոշեք գնել ոչ տեղական արտադրության խմիչքներ՝ շամպայն, ապա պետք է պատրաստ լինեք վճարել 50-60, իսկ որոշ դեպքերում անգամ 100 և 200 հազար դրամ: Թանկարժեք են նաև կոնֆետները, որոշների դեպքում 1 կիլոգրամն արժե 22-25 հազար դրամ:

Ուշագրավ է նաև, որ անգամ տոնական ծառի զարդարանքների գներն են ապշեցուցիչ: Ինչ է թե՝ ներկրված են չգիտես որ երկրից ու ինչ-որ առանձնահատկություններ ունեն:

Բարեբախտաբար, դոլարի կուրսի կարգավորումից հետո էականորեն նվազեց ընդեղենի գինը: Պոպոկի գինը, որ հատել էր արդեն 15 000 դրամի սահմանը, վերանայվել և դարձել է 5-6 հազար, իսկ առավել լավ որակի պոպոկն արժե 8000 դրամ: Եվ նույն վիճակն է նաև շուկաներում:

Նշենք, սակայն, որ Երևանում գործող մյուս սուպերմարկետներում գներն այսքան սահմռկեցուցիչ չեն: Ճիշտ է, էլի բարձր են համեմատած փոքր ու միջին խանութների ու շուկաների գների, բայց միևնույն է՝ «ՍԱՍ»-ն այդ առումով անգերազանցելի է: Եվ եթե քաղաքացին որոշի Նոր տարվա գնումները «ՍԱՍ»-ից կատարել, ապա նվազագույնը մի քանի հազար դոլար, հաստատ, կծախսի: Իսկ դատելով այս օրերին սուպերմարկետի հաճախորդների թվից՝ Երևանում քիչ չեն այդպիսի քաղաքացիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում