Tuesday, 30 04 2024
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն

Մեր կովերը դրամով են կթվում. Ինչո՞ւ թանկացավ տեղական արտադրանքը

Չնայած այսօր վաղ առավոտից դոլարի փոխարժեքն աստիճանաբար նվազում է, սակայն շատ ապրանքատեսակների գները դեռևս չեն նվազում: Աստիճանաբար նվազում է միայն երեկ աստղաբաշխականի հասած շաքարավազի գինը, սակայն ձուն, ալյուրը, հացը և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ շարունակում են մնալ նույն գնին:

«Մաքս կոնցեռն» ընկերության ղեկավար Խաչիկ Մանուկյանը, անկախ կրած վնասներից, շարունակում է աշխատել և համարում է, որ ստեղծված վիճակը այնքան կրիտիկական չէ, որքան անտեղի պանիկայի արդյունք:

«Այսօր ավելի շատ պանիկա է, քան հիմնավորված, անալիզ արված վիճակ: Երբ որ պանիկան կանցնի, նոր կհասկանանք՝ ինչ անել: Թե չէ՝ այսօր Ռուսաստանը մի բան անում է, դա միանգամից տարածվում է մեզ վրա, առանց հիմնավորման»,-ասաց Խաչիկ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ հենց առկա պանիկայի պատճառով էլ դոլարն այդքան թանկացավ: «Ինչո՞ւ դոլարն այդքան թանկացավ. որովհետև դոլար չկար: Եթե էսօր ձու էլ չլինի, ձուն էլ կթանկանա: Եթե մի բանի պահանջարկ կա, այն պետք է շուկայում լինի: Դոլարը շուկայում պետք է այնքան լիներ, որ պանիկա չառաջանար: Բայց բոլորը մտածում էին, որ եթե դոլարը տանեն տունը պահեն, դա իրենց օգուտ կտա: Նույնը իրենց քայլերով հաստատեցին նաև մեր բանկերը, երբ սկսեցին դոլար չվաճառել»:

Մանուկյանի խոսքով՝ արտարժույթի տատանումների ֆոնին տեղական արտադրանքը, այդ թվում՝ ձուն, չէր կարող չթանկանալ, քանի որ այդ արտադրության մեջ օգտագործվող շատ բաղադրիչներ ներկրվում են հենց դոլարով: Այդ թվում, իրենց արտադրության օրինակով, հավի կերը և այլ ապրանքներ: «Եթե դոլարով ենք կերը ներկրում, ի՞նչ պետք է անենք, եթե չթանկացնենք: Բայց դե, այս պայմաններում էլ աշխատում ենք նորմալ, իսկ վնասները մեկ-երկու օրվա վնաս է, էլի: Կաշխատենք, կլրացնենք»,- ասաց Մանուկյանը:

Նա հավելեց, որ այն պնդումները, թե դոլարի արժևորման ֆոնին հնարավոր է զարկ տալ տեղական արտադրությանը, այնքան էլ հիմնավորված չեն: Տեղական արտադրություն սկսելու համար կրկին հարկավոր է ինչ-ինչ ապրանքներ ներկրել, ինչն արդեն կապվում է դոլարի հետ:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Բոնի լայթ» ընկերության տնօրեն Գարիկ Սարուխանյանն ասաց, որ հնարավոր էր այս օրերին ձերծ մնալ տեղական արտադրանքի կտրուկ թանկացումներից: Եւ իրենց ապրանքատեսակների օրինակով նշեց, որ թանկացումն աննշան էր կապված տարաների հետ, իսկ կաթնամթերքի մասով թանկացում չի եղել, քանի որ արտադրության մեջ օգտագործվում է տեղական անարատ կաթ: «Իմ կանխազգացումով էս դոլարի թանկացման խաղերը երկար չէր տևի: Էնպես որ պետք չէր գնալ նման քայլերի: Մեր արտադրությունը կապված է տեղական կովերի կաթից: Մեր կովերը դրամով են կթվում եւ մենք ամենամինիմալն ենք շփվում դոլարի հետ»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում