Պորտուգալական «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», վստահեցնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը պատրաստվում է բանակցություններ վարել պորտուգալական թիմի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ը և «Միլան»-ը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ընթացիկ առաջնության շրջանակներում Մարտինեսը մասնակցել է 12 հանդիպման և խփել 10 գնդակ:









































