Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները. Է. Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ ԱԳ նախարարների նստաշրջանին

Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության 20-ամյակը: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ ամրապնդելու 1994թ. մայիսի զինանադադարի համաձայնագիրը և ամբողջովին իրագործելու 1995թ. փետրվարի համաձայնությունը հրադադարի ամրապնդման վերաբերյալ՝ Ադրբեջանն արեց ամեն ինչ՝ հրադադարը խաթարելու համար։ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփան գծում Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրեցին զգալի կորուստների և առավել լարեցին իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին ունեցած ելույթում:

«Չնայած երեք համանախագահ երկրների ձեռնարկած ինտենսիվ ջանքերին՝ վերջին վեց տարիների ընթացքում ` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակով մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների մի քանի տասնյակ տարածաշրջանային այցեր, չհաջողվեց հիմնախնդրի կարգավորման հարցում բեկում արձանագրել, քանի որ Բաքուն մեկը մյուսի հետևից մերժեց միջնորդների կողմից ներկայացված առաջարկները:

Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ամրագրված տարրերը կարող են հիմք ծառայել` հակամարտության արդար և տևական կարգավորմանը հասնելու համար: Կիսում ենք համանախագահ երկրների այն տեսակետը, որ այդ տարրերը պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն, և որ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ անհնար է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը»,- նշել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս ընդգծել է և, ի պատասխան Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների կոչին, կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանը:

«Ադրբեջանը ձևացնում է, թե միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները, իսկ ինքն էլ իր հերթին կիսում է միջազգային հանրության մոտեցումները, նույնիսկ ձևացնում, թե պատրաստ է գնալ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը՝ մինչ Բաքուն համաձայնություն չի տալիս ղարաբաղան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներին։ Իրականում, Ադրբեջանը շարունակաբար մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր առաջարկները: Բաքուն մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների բոլոր, այդ թվում` վերջին տարբերակները, որոնք ներկայացվել էին Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2010 թ. հոկտեմբեր) և Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներին»,- նկատել է Նալբանդյանը:

Նա հավելել է, թե Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները, այլև` համանախագահների կողմից առաջարկված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը և հրադադարի խախտման միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը` ստանձնելով դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը:

«Հայ գյուղացին, ով սխալմամբ հայտնվեց Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, տեսախցիկների առջև նվաստացվեց` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճով, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից:

Որքան միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանից, այդ թվում` ամենաբարձր մակարդակով հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզչություն, հայերին սպանողների հերոսացում, ուժգնանում են հետապնդումները այն լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների դեմ, որոնք հետամուտ են վստահության ամպապնդման և հաշտեցման ծրագրերին՝ նրանց «Հայաստանի լրտեսներ» անվանելով։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների:

Որքան նավթային եկամուտները հարստացնում են Ադրբեջանի բյուջեն, այնքան ավելի շատ զենք ու սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: 2015թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 4,8 մլրդ ԱՄՆ դոլարի` Իլհամ Ալիևի` Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելուն հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ավելանալով գրեթե երեսուն անգամ: Ադրբեջանի կողմից այս բացարձակապես անհամաչափ ռազմական ծախսերը և լրացուցիչ սպառազինության ձեռքբերումը լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային կայունության և անվտանգության համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, թե նման ռազմատենչ կեցվածքը ուղեկցվում է հակահայ քարոզչությամբ և այլատյացությամբ:

«Տարիներ շարունակ Հայաստանն այս ամբիոնից իր մտահոգությունն է հայտնում` ադրբեջանական հասարակության մեջ այդ երկրի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների և հակահայ հիստերիայի և ատելություն սերմանելու կապակցությամբ:

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտումների աղաղակող դեպքերի մասին, ահազանգել են հայատյաց քաղաքականության կապակցությամբ:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը մտահոգություն է արտահայտել «պաշտոնական և ԶԼՄ-ների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպ արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»: Ո՞րն է Ադրբեջանի արձագանքը: Բաքուն փորձում է պարտադրել մյուսներին մարդու իրավունքների վերաբերյալ սեփական խեղաթյուրված ընկալումը, կազմակերպում է շինծու համաժողովներ` նվիրված ենթադրյալ հանդուրժողականությանը և ազատություններին:

Մեր կազմակերպության բնույթը ենթադրում է համարժեք գնահատական և համապատասխան արձագանք այս վարքագծին»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում