2015 թվականի փետրվարի 22-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկար» մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը՝ 2014 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտում ներդրած ավանդի համար: Հավակնորդների անունները պաշտոնապես կհայտարարվեն հունվարի 15-ին, սակայն հնարավոր հաղթողների առաջին կանխատեսումներն արդեն հրապարակվել են: Այս մասին հայտնում է E! Online-ը:
Հաղթանակ է կանխատեսվում «Ամենադաժան տարին» (A Most Violent Year) ֆիլմի համար, որի գլխավոր դերում հանդես է գալիս Օսկար Այզեկը: Ջեյ Սի Չենդորի ֆիլմը լատինաամերիկացի հավակնոտ ներգաղթյալի մասին է, ով 1980-ականների սկզբին Մանհեթենում մեծ հաջողության է հասնում բիզնեսում:
Քննադատների կարծիքով՝ լավագույն ռեժիսոր կդառնա Քլինթ Իսթվուդը՝ «Ամերիկացի հրաձիգը» (American Sniper) ֆիլմով:
Տղամարդու լավագույն դերակատարման համար հավանաբար կպարգևատրվի Օսկար Այզեկը կամ Մայքլ Կիտոնը, ով խաղացել է «Բերդմեն» (Harvey Birdman) ֆիլմում:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթանակը կանխատեսվում է Ջուլիանա Մուրին՝ «Դեռևս Էլիս» (Still Alice) ֆիլմում դերակատարման համար:











































