Երեխաները երբեք չեն մոռանա Դիսնեյլենդ ուղևորությունը: Այստեղ կան գաղտնի վայրեր ու ատրակցիոններ, որոնք արժե փորձել գտնել: Այդ գաղտնիքների բացահայտումը կարող է գրավիչ զվարճանք դառնալ: novate.ru-ն առաջարկում է ծանոթանալ Դիսնեյլենդի որոշ գաղտնիքների:
1955թ. հուլիսի 7-ը դարձավ երջանիկ օր՝ լի ֆանտազիայով: Երազանքի պարկի ստեղծման վրա, որը կառուցվել էր 160 ակր հողի վրա, ծախսվեց 17 մլն դոլար:
Դիսնեյլենդի վայրի կատուները

Դիսնեյլենդը հայտնի է իր մաքրությամբ: Երեկոյան պարկի դռները փակելուց հետո սկսվում է բոլորովին այլ կյանք՝ հավաքվում են կատուները, որոնք դուրս են գալիս մկների ու առնետների որսի:
Պայքար ծամոնների դեմ

Պարկում չեն վաճառվում ծամոններ, որպեսզի այցելուները չկեղտոտեն մայթերը:
«Մարկ Տվեն» զբոսանավը

«Մարկ Տվենով» զբոսնելիսկարելիէխնդրելայնդեկավարել: Հարկավորէհամարձակլինելուբացչթողնելշանսը:
Առանց մորուքի

Պարկի աշխատողներին, Ուոլթ Դիսնեյի հատուկ օրենքի համաձայն, արգելվում է մորուք պահել: Այսօր կանոնները մի քիչ փոխվել են, և ցանկացողը պետք է շատ կարճ մորուք պահի: Ուոլթը չէր ցանկանում, որ աշխատակիցներն անփույթ տեսք ունենան:
Հրշեջների գլխավոր փողոցը

«Հրշեջների գլխավոր փողոցում» լույսը երբեք չի մարում, և այն հեշտորեն հնարավոր է գտնել: Ժամանակին Դիսնեյն ապրել է հրշեջների գրասենյակի հատվածում: Նրա մահից հետո լույսը նրա բնակարանում այսօր էլ չի մարում:
Երկաթուղային ճանապարհ

Հնարավոր է ճանապարհ ընկնել Դիսնեյլենդ երկաթուղային ճանապարհով՝ հատուկ վագոնով:
Տեղ ամրագրեք Lilly Belle գնացքի վագոնում

Սահմանափակ քանակությամբ մարդ գիտի այդ վագոնի յուրահատկության մասին, որով հնարավոր է շրջել: Դրա համար հարկավոր է գնալ Main Street Station կայարան և տեղ ամրագրել: Վագոնը կոչվում է Ուոլթ Դիսնեյի կնոջ անունով:






































