Monday, 20 07 2026
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան 15 տարեկան է

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 15-ամյակին նվիրված «Կանանց մտավոր ներուժը՝ ի նպաստ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման» համաժողովի ընթացքում ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ հիմնադրման օրվանից` 1995 թվից ի վեր ասոցիացիան աշխատել է ակտիվ մասնակցություն ունենալ այն բոլոր բարդ խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են եղել Հայաստանի առջև:

«Տարիների ընթացքում մենք փորձեցինք գտնել մեր տեղը հասարակության զարգացման գործընթացներում, մենք գիտակցում էինք, որ մեր ներուժը չպետք է անմասն մնա ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներից»,- ընդգծեց Հասրաթյանը և հավելեց, որ մենք իրավունք չունենք կողքից նայելու մեր երկրի խնդիրներին:

Հասրաթյանի խոսքերով, այս 15 տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք նպաստել են Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացմանը:

Ասոցիացիայի նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր մարզերում ասոցիացիան ունի 35 մասնաճյուղ, ինչպես նաև ստեղծվել են մի շարք կենտրոններ, ինչպիսիք են Ժողովրդավարության և խաղաղության, Գենդերային հետազոտությունների, Գործողությունների քաղաքականության տեղեկատվական-վելուծական կենտրոնները և Կանաց լիդերության դպրոցը:

Համաժողովին ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը, որը նշեց, որ կանայք մեծ ներուժ ունեն, և այդ ներուժը բարձրացնելու անհրաժեշտություն կա:
«Այս տարիների ընթացքում համալասարանական կրթությամբ կանանց ասոցիացիան կարողացավ հսկայական աշխատանք կատարել և մեծագույն հեղինակություն ձեռք բերել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Ներքին կարևոր բոլոր պրոցեսներում մեր ասոցիացիայի խոսքի հետ հաշվի են նստում, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ֆորումների ժամանակ է հաշվի առնվել ասոցիացիայի կարծիքը»,- կարծիք հայտնեց Նաղդալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում