Թոմ Ֆորդը խոստովանել է, որ իր վերջին հավաքածուն ստեղծվել է աղջիկների համար, ովքեր ունեն այնպիսի մարմին, որի ցուցադրումից չեն ամաչում: Ասվածը հստակ համապատասխանում է նորաձևության «մարտի» հերթական հերոսուհիներ Ռիհաննային և Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիին: Այս մասին հայտնում է Spletnik-ը:
Ռիհաննան առաջինն էր, որ ցուցադրել է Ֆորդի հիասքանչ զգեստը: Հոկտեմբերի վերջին աստղը դրանով ներկայացել էր Հոլիվուդում amfAR բարեգործական երեկոյին և այնտեղ ֆուրոր առաջացրել:
Այդ զգեստվ Ռիհաննան ստեղծել է սեքսուալ և փոքր-ինչ ագրեսիվ կերպար, իսկ «հրեշտակային» արտաքինով Ռոզին՝ ավելի մեղմ կերպար: Մոդելն այդ զգեստը կրել է նոյեմբերի կեսերին՝ օվկիանոսի ափին անցկացված ֆոտոսեսիայի ժամանակ: