Sunday, 19 07 2026
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները

Մինսկի խմբի չգոյությունը լուրջ վտանգներ է պարունակում. Արամ Զ. Սարգսյան

«Ես անձամբ շնորհակալ եմ բոլոր այն երկրներին, որոնք փորձեցին միջնորդել, ձայն բարձրացրին և տեսակետ հայտնեցին: Պահանջեցին թե խնդրեցին Ադրբեջանին՝ ուրիշ խնդիր, համենայն դեպս, հարազատների ցավին ու մեր ժողովրդի ցավին ականջալուր եղան»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայկական խոցված ուղղաթիռի շուրջ միջազգային արձագանքին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, որն այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում էր զոհված օդաչուների հոգեհանգստյան արարողությանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխանին, Արամ Սարգսյանն ընդգծեց, որ դա զոհվածների հիշատակը հարգելու և հիշատակին տեր կանգնելու ամենալավ ձևն էր. «Փառք ու պատիվ նրանց, գլուխ եմ խոնարհում նրանց բոլորի առաջ: Նրանք իրենց կյանքի գնով մեր բոլորի ինքնասիրությունն ու պատիվը բարձր պահեցին»:

«Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե Մինսկի խմբին փաստորեն չհաջողվեց լուծել խնդիրը և զոհվածների դիակները տարհանել, ինչի արդյունքում հայկական կողմը ստիպված եղավ ինքնուրույն գործել, և հարցին, թե սա ի՞նչ անդրադարձ կունենա Մինսկի խմբի հետագա գործունեության վրա, Ա․Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես, ես կարծում եմ, որ Մինսկի խումբն այլընտրանք չունի: Դրա չգոյությունը ձեռնտու է Ադրբեջանին և ինչ-ինչ այլ երկրների: Ադրբեջանի դիրքորոշումն ինձ համար պարզ է, նրանք փորձում են այնտեղ Թուրքիային տեղավորել: Այստեղ բալանսավորում կա՝ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Եվրոպայի ներկայության: Դրա չգոյությունը լուրջ վտանգներ է պարունակում: Դժբախտաբար, վերջին շրջանում մամուլում միտումներ եմ տեսնում՝ Մինսկի դեմ տեսակետներ ասելու: Ինչ-որ բան ինչ-որ բանով փոխելու պարագայում պետք է նայես՝ ինչն ինչով ես փոխում, կա՞ փոխարինողը, թե՞ ոչ»:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը վաղուց է Մինսկի խմբից հրաժարվել, «այդ երկիրն ամեն ինչ անում է, որ հրաժարվի, որովհետև բանակցային գործընթացներում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես գործոն, առաջ է գնում աշխարհով մեկ. դրա փայլուն օրինակ էր Հյուսիսային Ուելսի հանրաքվեն, նման միտումներ կան նաև Կատալոնիայի մասով: Փաստորեն, նոր պետությունների ձևավորումը փաստ է դառնում աշխարհով մեկ, և Ադրբեջանը մտավախություններ ունի, որ այս համատեքստում հերթը հասնելու է նաև Ղարաբաղին: Դա ինձ ոգևորում է: Ես կողմնակից եմ, որ Մինսկի խումբը գործի, ես այդ կառույցի գործունեությունն արդյունավետ եմ համարում: Համենայն դեպս Հայաստանի համար այդ գործունեությունն արդյունավետ է»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը շատ ճիշտ է վարվել. տեսնելով, որ Մինսկի խումբը չի կարողանում լուծել հարցը, ինքն է քայլ ձեռնարկել: «Ինչպես Արցախն ազատագրելիս մենք որևէ միջազգային կազմակերպության հույսին չմնացինք, այս դեպքում ևս: Պարզ է, որ մենք մեր ուժերով պետք է տղաներին հետ բերեինք։ Հրաշալի կատարված գործողություն էր: Հայաստանում Զինված ուժերը հենց այն հենքն է, որ մեր հենասյունը պետք է պահի»:

Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում