Բժիշկները պատմել են կանանց համար բրազիլական ընկույզների օգուտի մասին: Նյութը, որ պարունակվում է ընկույզներում, կարմիր մսի և ծովամթերքի մեջ, կարող է մեծացնել կանանց բեղմնավորման շանսերը, հայտնում է healthvesti.com-ը:
Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սելեն բնական հակաօքսիդանտը վճռորոշ դեր է խաղում բեղմնավորման վաղ փուլերում, իսկ բրազիլական ընկույզները մեծ քանակությամբ սելեն են պարունակում:
Սելենը առաջնային դեր է խաղում ձվաբջիջների առողջ ֆոլիկուլների զարգացման հարցում, որը պատասխանատու է կանանց ձվաբջիջների արտադրման համար:
Մասնագետները ծրագրում են հետագա հետազոտություններ անցկացնել, որ լավ հասկանան, թե սելենի որքան քանակությունն է օրգանիզմում օպտիմալ, որ բարձրացնում է կանանց բեղմնավորման շանսերը: