Իրանի նավթարդյունաբերության նախարարության մամլո խոսնակը հաղորդել է, որ Իրանը նավթ չի վաճառի եվրոպական երկրներին և առավելությունն այդ հարցում կտա այն երկրներին, որոնք օգնել են Թեհրանին պատժամիջոցների ժամանակ:
Ալիրազա Նիկզադը նշել է, որ եվրոպական երկրները նավթ գնելու ցանկություն կհայտնեն, երբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը լրանա: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
Նիկզադը խոսել է տարբեր երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ճապոնիայի հետ նավթային պայմանագրերի ընդլայնման մասին՝ նշելով, որ իրանական նավթի արտադրությունը, վաճառքն ու արտահանումը ներկայում լավ մակարդակի վրա են:









































