Saturday, 18 07 2026
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը

1935թ. այս օրը ծնվել է Էլվիս Փրեսլին. (պատմություն)

Ամերիկացի լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլին 20-րդ դարի վառ ու յուրօրինակ անհատականություն է, նրան իրավամբ անվանում են «Ռոք-ն-ռոլի արքա» կամ կարճ՝ «Արքա»…

Էլվիս Փրեսլին ծնվել է 1935-ի հունվարի 8-ին` ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում: Նրա ընտանիքն աղքատ էր: Երգչի կարիերան նա սկսել է եկեղեցական երգչախմբում և արդեն 10 տարեկանում տոնավաճառում մրցանակ է ստացել ժողովրդական երգի կատարման համար: Նրան 11-ամյակի առթիվ կիթառ են նվիրել, իսկ մի քանի տարի անց Էլվիսը սկսել է լրջորեն հետաքրքրվել երաժշտությամբ:

Փրեսլիի սիրելի ոճերն էին քանթրին, սևական երաժշտությունը:

Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է որպես բեռնատարի վարորդ, բայց չի մոռացել իր սիրելի գործը: Էլվիսը մի քանի երգ է ձայնագրել, սկավառակը թողարկվել է միակ օրինակով` որպես նվեր մորը: Մեկ տարի անց 20 000 օրինակով թողարկվել է նրա առաջին սինգլը՝ That’s all right-ը, որը արագորեն սպառվել է:

Երգիչը համաշխարհային փառքի է արժանացել1956-ին. նրա Heartbreak Hotel սինգլը վաճառվել է ավելի քան մեկ մլն օրինակով: Դրան հետևել են ոչ պակաս սիրված Blue Suede Shoes-ը, I want You, I Need You, I Love You-ն: Փրեսլին դարձել է դեռահասների ու երիտասարդների կուռքը: Նրանք ընդօրինակում էին Էլվիսի հագուստի ոճը, շարժուձևը:

Էլվիսին սկսել են հրավիրել` նկարահանվելու կինոյում, իսկ 1960-ականների վերջը-1970- ականների սկիզբը նրա ակտիվ համերգային գործունեության ժամանակաշրջանն էր: Հենց այդ ժամանակ է նա ստեղծել իր հանրահայտ ոճը՝ ստրազներով ու ոսկով ասեղնագործված սպիտակ կոստյումները:

1973-ից հետո նա առողջական խնդիրներ է ունեցել, կախվածություն է ձեռք բերել դեղորայքից, և 1977-ի օգոստոսի 16-ին Էլվիս Փրեսլին մահացել է: Սակայն նրա երգերը, նույնիսկ տարիներ անց, շարունակում են ապրել ու մեծ սեր վայելել ամբողջ աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում