Sunday, 12 07 2026
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Սերժ Սարգսյանը շատ լավ է ճանաչում իր հաճախորդներին

Այսօր ՀԱԿԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում կուսակցությունն իր անհանգստությունն է հայտնել ԲՀԿ-ի «ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգելու» որոշման առթիվ՝ ընդհուպ նշելով, որ այն կարող է «դառնալ ճակատագրական սխալ»։ Կոնգրեսի այս հայտարարությունը խիստ սպասելի էր հատկապես հոկտեմբերի 6-ին ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո: Այդ նիստում Գագիկ Ծառուկյանը նշել էր «դանդաղ շտապելու» իր որոշման մասին՝ ասելով՝ «չպետք է շտապել և չպետք է սխալվել»։

Դեռևս 2011 թվականի փետրվարի 17-ին, երբ ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը, ու դրանից ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանին ընդդիմացող ԲՀԿ-ն ստորագրեց նախագահական ընտրությանը նրան սատարելու թուղթը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ հարցերին ի պատասխան` նշեց, որ երկիրը արտաքին լուրջ մարտահրավերների առաջ է, և դրա համար էլ ինքը ստորագրել է Սերժ Սարգսյանին սատարելու հուշագիրը:

Հետո Գագիկ Ծառուկյանը կրկին սկսեց ընդդիմանալ Սերժ Սարգսյանին, ինչը նշանակում է կամ ավելի շուտ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ արտաքին մարտահրավերները, որոնց մասին 2011-ի փետրվարին խոսում էր Գագիկ Ծառուկյանը, այլևս չկան: Ահա այսպիսի մի անհասկանալի իրավիճակում է ներկայումս հայտնվել ԲՀԿ առաջնորդը, որից փորձում են, այսպես ասած, միասնական կամ հզոր թեկնածու ստանալ ոչ միայն ինքը՝ Ծառուկյանը ԲՀԿ-ում, այլև Հայ ազգային կոնգրեսում, ՀՅԴ-ում և, միգուցե, «Ժառանգություն»-ում: Եվ այս թեկնածուն ենթադրվում է, որ պետք է պայքարի Սերժ Սարգսյանի և նրա իշխանության դեմ: Թե որքանով կարելի է այս պարադոքսը համարել պայքար` երևի թե այդ պայքարի առաջամարտիկները երբևէ հանգամանալից կբացատրեն հասարակությանը:

Սակայն այստեղ մի հարց է ծագում, որի պատասխանը շատ էական է առաջիկա զարգացումների համար: Ի՞նչ է անելու Գագիկ Ծառուկյանը, եթե վաղը Սերժ Սարգսյանը արտաքին մարտահրավերների շանտաժով, ինչու չէ՝ Ծառուկյանին և նրա շրջապատին ներքին տարատեսական տնտեսական լուրջ ճնշումներով ստիպի իր հանրահավաքային հուժկու պայքարը հետաձգել իր համար ցանկալի ժամանակաշրջան: Գագիկ Ծառուկյանը 2011-ի բացատրությամբ հանդերձ` համաձայնելո՞ւ է Սերժ Սարգսյանի այդ որոշմանը, թե՞ այս անգամ հրաժարվելու է:

Ցանկացած ընտրություններում Ծառուկյանի նման մրցակիցը իսկական նվեր է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև ցանկացած մեկի համար, ով պատրաստվում է վերարտադրվել անօրինական մեթոդներով: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանն այդ ամենը լեգիտիմացնելու իդեալական թեկնածու է: Պարզապես այս անգամ լեգիտիմության «հուշագիրը» կստորագրվի այն ժամանակ, երբ դա պետք լինի իշխանությանն ու, որքան էլ պարադոքսալ հնչի, անձամբ Սերժ Սարգսյանին:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում