Friday, 03 05 2024
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»

Հայաստանի ներկայացուցչություններ հիմնելու որոշակի կանոնակարգում չկա

ՀՀ-ն տարբեր երկրների հետ ունի դիվանագիտական կապեր, ինչն էլ ենթադրում է այդ երկրներում դեսպանությունների ներկայություն: Սակայն այդ ներկայացուցչությունները հիմնելու որոշակի կանոնակարգում չկա, հաճախ դրանց գոյության համար հիմք են ծառայում տվյալ երկրում հայկական համայնքի գոյությունը, սակայն երբեմն նաև դա գործոն չէ:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ կոնկրետ ռազմավարություն այդ առումով չկա. «Որոշ դեպքերում դեսպանատներ բացվել են` հենց համայնքի գործոնը հաշվի առնելով կամ ֆինանսական գործոնը: Առաջնահերթ բացվում են այն պետություններում, որոնց հետ մենք ունենք երկկողմ ակտիվ հարաբերություններ, հիմնվել են դեսպանություններ բոլոր այն քաղաքներում, որոնք միջազգային կազմակերպությունների կենտրոններ են»:

Անդրադառնալով այն հանգամանքին, երբ անձը, լինելով մի երկրի դեսպան, այդ երկրում ներկայացուցչություն չունի և նրա նստավայրը հենց Հայաստանում է, Այվազյանը նշեց, որ միայն Հայաստանը չէ, որ նման բան է արել. «Իհարկե, նպատակահարմարության պահը կարելի է կասկածի տակ դնել, բայց օրենքի խախտում այդտեղ չկա: Նույն պրակտիկան ուներ նաև Ավստրիան, երբ նույն անձը միաժամանակ դեսպան էր երեք հարավկովկասյան պետություններում, ինչպես նաև Միջին Ասիայում և նրա նստավայրը Վիեննան էր»:

Այվազյանի խոսքերով, այդ հարցը կախված է նրանից, թե տվյալ պետությունների հետ հարաբերությունները որքանով են ակտիվ:

Հայկական համայնքի դերը դեսպանությունների աշխատանքում, ըստ Այվազյանի, այնքանով է, որքանով վերջինս օգնում է ավելի մատչելի գումարներով տարածք ունենալու հարցում, սակայն մյուս ծախսերը իրականացվում է պետական բյուջեի հաշվին. «Եղել են դեպքեր, երբ համայնքը շենք է նվիրել, բայց որպեսզի համայնքը որևէ ազդեցություն չունենա դեսպանատան աշխատանքների վրա, աշխատավարձերը և մյուս ծախսերը հոգում է հենց Հայաստանը»:

Գնահատելով դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքի արդյունավետությունը` Մարթա Այվազյանը նշեց, որ դա կախված է հենց արտգործնախարարության աշխատանքի արդյունավետությունից, քանզի դեսպանությունները ենթարկվում են կենտրոնի ցուցումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում