Friday, 03 05 2024
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

Գյումրիի Սբ. Հակոբ եկեղեցու մոտ Շավարշը մոր հետ ծաղկեփնջով ծեծել և հարցեր է պարզել նախկին կնոջ հետ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ ավարտվել է Շավարշ Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 23-ամյա Շավարշը 2014 թվականի հունիսի 20-ին, ժամը 18-ի սահմաններում Գյումրիի «Սուրբ Հակոբ Մծբինեցի» եկեղեցու մոտակայքում տեսել է, որ մի աղջիկ իր նախկին կնոջն ու նրա քրոջը ծաղկեփնջեր է նվիրել:

Շավարշն ու իր մայրը մոտեցել են Շավարշի նախկին կնոջն ու նրա քրոջը: Ցանկացել են պարզել, թե ով է ծաղկեփնջերը նվիրել:

Նրանք վիճաբանել են, Շավարշի նախկին կնոջ ու նրա քրոջ հետևից գնացել են առաջինի բնակարան, շարունակել են վիճել: Այդ ընթացքում Շավարշը, ըստ դատական ակտի, ծեծել է նախկին կնոջը, ապտակել է, քաշքշել մազերից՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Շավարշ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Տուժող կինը հայտնել է, որ ինքն ու Շավարշն ամուսնացել են 2008 թվականին: Ունեն 2 անչափահաս երեխա:

Ընտանեկան անախորժությունների պատճառով դեպքից երեք ամիս առաջ ամուսնալուծվել են: Ինքն ու երեխաները մնացել են իրենց վարձակալած բնակարանում, իսկ Շավարշը գնացել է ծնողների տուն:

Դեպքի օրը ինքն ու քույրը իրենց երեխաների հետ զբոսնել են եկեղեցու մոտ: Քրոջ հեռախոսին զանգ է եկել, մի աղջիկ ներկայացել է որպես «Բրաբիոն» սրահի աշխատակցուհի, ասել է, թե նրան ինչ-որ մեկը ծաղկեփունջ է նվիրել: Այդ աղջկան քույրն ասել է, թե որտեղ են, աղջիկը մոտեցել է իրենց: Նրա ձեռքին երկու ծաղկեփունջ է եղել, մեկը նվիրել է իրեն, մյուսը՝ քրոջը, ասել է, թե ծաղկեփնջի մեջ երկտող կա: Աղջիկը ծաղիկները տվել ու արագ հեռացել է:

Քույրը փորձել է կարդալ երկտողը, բայց այդ ժամանակ իրենց են մոտեցել Շավարշն ու նրա մայրը:

Շավարշը մոտեցել է իր քրոջը, ասել է, թե նա եկել է, որ իրենց տունը քանդի: Հետո հարցրել է, թե ո՞վ է ուղարկել ծաղկեփնջերը: Վերցրել է երկտողը, կարդացել ու պատռել:

Շավարշի մայրը մոտեցել է, իր ու քրոջ ձեռքից վերցրել է ծաղկեփնջերը, դրանցով հարվածել է իրեն, հետո քրոջը:

Շավարշն ու մայրը վիրավորական բառեր են ասել իրենց: Ինքն ու քույրը երեխաների հետ շտապ դեպի իրենց տուն են գնացել:

Շավարշն ու մայրը եկել են իրենց հետևից:

Շենքի շքամուտքում Շավարշը հրել է իրեն: Նա ու մայրը մտել են իրենց տուն: Շավարշը ոլորել է իր ձեռքը, հայհոյել է, բջջային հեռախոսով խփել է իր գլխին, ապտակել է, կոտրել է սեղանին դրված ափսեն և իրեն սպառնացել է, թե կոկորդը կկտրի:

Այդ ամենը եղել է երեխաների ներկայությամբ, նրանք լաց են եղել: Շավարշն ու մայրը հեռացել են:

Ինքն ու քույրը երկտողի կտորները միացրել ու կարդացել են. «Իր սիրելի Գարիկից իր սիրելի ….-ին»: Բայց քույրը ոչ մի Գարիկի չի ճանաչել: Այդ ամենը, իրենց կարծիքով, Շավարշն ու նրա մայրն էին կազմակերպել, որ քույրը վախենար ու օգներ Շավարշին՝ իրենց ընտանիքը վերականգնելու հարցում:

Քույրը զանգել է իրենց հորը, կանչել:

Դրանից հետո իր տուն են եկել Շավարշի մայրն ու քրոջ սկեսուրը: Ինքը վերջինիս ներս է թողել, իսկ Շավարշի մորը՝ ոչ: Նա շքամուտքում աղմկել ու հեռացել է: Որևէ մեկը նրան չի հարվածել: Տուժողը պնդել է, թե ինքը նախկին ամուսնու հետ չի հաշտվում, ցանկանում է, որ նա իրեն ծեծելու համար ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ամբաստանյալ Շավարշ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, ներկայացրել է իր վարկածը, որը դատարանը անարժանահավատ է գնահատել:

Ըստ ամբաստանյալի՝ ինքն ու մայրը զբոսնել են ու պատահաբար են տեսել, թե ինչպես են իր նախկին կնոջն ու նրա քրոջը ծաղիկներ մատուցում: Ինքը մոտեցել է, կարդացել է ծաղիկների միջի գրությունը, որն ուղղված էր կնոջ քրոջը:

Իր մայրը զայրացել է, վերցրել է ծաղկեփնջերը, դրանցով մի-մի անգամ հարվածել է իր նախկին կնոջն ու նրա քրոջը:

Այնուհետև ինքն ու մայրը իր նախկին կնոջն ու նրա քրոջն ուղեկցել են մինչև տուն:

Այդ ընթացքում նախկին կինը ճանկռել է իր մոր պարանոցը, որի ժամանակ պոկվել է նրա արծաթե շղթան: Ինքը բռնել է նախկին կնոջ ձեռքը, որ նա չհամարձակվի մորը ճանկռել: Իր մայրն էլ զայրացած մի-մի անգամ էլ է այդ քույրիկներին հարվածել ծաղկեփնջերով:

Հետո իրենք գնացել են տուն:

Ինքը զանգել է նախկին աներոջը, կանչել, որ նա գա ու տեսնի, թե իր աղջիկներն ինչեր են արել: Նա էլ ասել է՝ լավ են արել:

Մայրը գնացել է նախկին կնոջ քրոջ սկեսուրի գյուղ, պատմել է ամեն բան ու նրա հետ եկել է նախկին կնոջ բնակարան: Ինքը մորը տեսել է ոստիկանությունում: Մայրը պատմել է, որ նախկին կնոջ տանը իրեն ծեծել են, դուրս են շպրտել, քթից էլ արյուն է եկել…

Նախաքննությամբ պարզվել է այն աղջկա ինքնությունը, ով ծաղկեփնջերը «մատուցել է» տուժող կնոջն ու նրա քրոջը: Այդ աղջիկը «Բրաբիոնի» աշխատող չի եղել: Ասել է՝ իբր իրեն մոտեցել են երկու անծանոթ տղաներ՝ երևանյան խոսվածքով, խնդրել են, որ զանգի մի հեռախոսահամարով, ծաղկեփնջերը նվիրի երկու կանանց:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դեպքի օրվա երեկոյան այդ նույն աղջկան զանգահարել է Շավարշի բարեկամ տղաներից մեկը…

Ըստ հիշյալ աղջկա՝ Շավարշը կապ չի ունեցել ծաղկեփնջեր նվիրելու հետ…

Ընդհանուր իրավասության դատարանը Շավարշ Գ.-ին մեղավոր է ճանաչել նախկին կնոջը ծեծելու համար և դատապարտել է 80 հազար դրամ տուգանքի:

Այս ամբողջ «եռուզեռը» ծավալվել է անչափահաս երեխաների աչքի առաջ. ահա թե ինչն է ամենամտահոգիչը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում