Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP

ԿԳՆ-ի, ՊՆ-ի և ԵԿՄ-ի միջև կնքված հուշագրով դպրոցներում կանցկացվեն հայրենասիրական դասընթացներ

Երկրապահ կամավորականների միությունում այսօր տեղի ունեցավ «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունները և «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությանը: Ուղեցույցի նպատակն է օգնել ուսումնական հաստատություններին՝ պատշաճ մակարդակով իրականացնելու սովորողների հայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումները՝ ապահովելով դրանց արդյունավետությունը:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ընդգծեց, որ այս միջոցառումը շատ կարևոր է: Նախարարը ողջունեց ձեռնարկի լույսընծայումը. «Այսօր մենք իրականացնում ենք դարերով մեզ փոխանցված այն գաղափարը, որ պետք է հավատարիմ լինենք մեր պատմությանը, մեր հաղթանակներին՝ հետագա պատմությունն ու զարգացումն ապահովելու համար»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ սերնդափոխության այս գաղափարն ամենակարևորն է մեր գործունեության ընթացքում. «Այսօրվա միջոցառման գաղափարը շարունակական է, որովհետև մենք մեր ցանկությունն այսօր իրականացնում ենք, այն հռչակագիրը, որ ստորագրվեց մի քանի ամիս առաջ, այսօր վերածվել է մի ծրագրի, որն իրականացվելու է մեր դպրոցներում»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ընդգծեց, որ ուրախ է այս եռակողմ համաձայնագրի իրականացման շրջանակներում համակարգված գործողությունների անցնելու համար. «Ես շատ եմ ուզում, որ 1400 դպրոցներում հաջորդ տարի ունենանք այն ամենը, ինչի մասին խոսվում է ձեռնարկում. դա մեզնից պահանջում է հետևողական աշխատանք, դիմակայություն քննադատության հանդեպ, որովհետև, անկասկած, քննադատություն ևս լինելու է»:

Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը շնորհավորեց բոլորին և շնորհակալություն հայտնեց այն ծնողներին, ովքեր վստահել են և իրենց երեխաներին ընդգրկել Երկրապահ կամավորական միության շարքերում. «8 թոռ ունեմ, որոնցից 7-ը երկրապահ են, մեկը չի քայլում դեռ՝ հենց քայլի, նա էլ երկրապահ կդառնա»:

Վերջում Մանվել Գրիգորյանն ավելացրեց, որ Հայաստանը մեր տունն է, այստեղ պետք է շարունակենք ապրել, պայքարել՝ Արցախի հետ միասին. «Կյանքում չհավատաք՝ հայ ժողովուրդն այս երկրից չի ոչնչանա»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում