Ռեժիսորներ Ջոել և Իթան Քոենների «Ողջույն, Կեսար» նոր ֆիլմը վարձույթի կհանվի 2016թ. փետրվարի 5-ին, հայտնում է THR-ը:
Ֆիլմում կնկարահանվեն Ջոշ Բրոլինը, Ջորջ Քլունին, Ռեյֆ Ֆայնսը, Թիլդա Սուինթոնը, Չենինգ Տատումը, Սքարլեթ Յոհանսոնը և Ջոնա Հիլը: Սյուժեի հիմքում կինոստուդիայի մենեջերի պատմությունն է, որը գլուխ է հանում աստղերի հետ ամենօրյա աշխատանքի դժվարություններից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Universal Pictures ստուդիան «Ողջույն, Կեսար» ֆիլմի սցենարի էկրանավորման իրավունք է ձեռք բերել: