Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Ծախսելու ենք այնքան, որքան ունենք. խնդրում եմ հեռու մնալ պոպուլիզմից. Հովիկ Աբրահամյան

2015 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածութուն: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2015-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ եկող տարվա բյուջեում պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներում: «Միաժամանակ ԼՂՀ ֆինանսավորումը շարունակելու ենք՝ 45.5 մլրդ դրամ: Նախագծում տնտեսական շեշտադրումներ կան՝ գործարար միջավայրի բարելավում, հենքային ոլորտների զարգացում, գործարարների վստահության ամրապնդում, հավասար պայմանների ապահովում ու երաշխավորում:

ԱԺ-ում է հիմա ԱԱՀ փոփոխությունների նախագիծ, որով կբացառվեն երկակի ստանդարտները: Հեղափոխություն չի լինի հաջորդ տարի, բայց տեղին ու արդյունավետ քայլ է: Իմ կարծիքով՝ որքան քիչ ստուգումներ լինեն, այնքան լավ»,- հայտարարեց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ իրականացվող քայլերն ուղղված են տնտեսական միջավայրի բարելավմանը: «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ տարիներ շարունակ ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք, սակայն ունենք կամք՝ քայլ առ քայլ դրանք վերացնելու համար: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, որտեղ վերացնելու ենք ստվերը»,- ասաց վարչապետը՝ փոքր բիզնեսից խնդրելով համբերատար լինել:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ գյուղը և նրա խնդիրները կմնան կառավարության ուշադրության կենտրոնում:

«Վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման, ագրարային ոլորտում տարբեր ուղղություններով զարգացման, ջրամբարների նախագծման և շինարարության աշխատանքներ են նախատեսված, որոնք պահանջում են մեծ ներդրումներ, և իրականացնում ենք դոնորների միջոցով: Կառավարությունը հետևողական է լինելու «Հյուսիս-հարավ» կենսական նշանակության ճանապարհների, սահմանային անցակետերի կառուցման ու արդիականացման, Սևանա լճի էկոլոգիական խնդիրների կարգավորման, անօրինական հորերի փակման հարցերում: Էներգետիկ ոլորտում մեր գործունեությունն ուղղված է լինելու էներգետիկ անվտանգության ապահովմանը»,- ընդգծել է վարչապետը:

Նրա ներկայացմամբ՝ կառավարության ծրագրերում նախատեսված են նաև կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումն ու ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բարելավումը:

«Առաջին անգամ եմ որպես կառավարության ղեկավար ներկայացնում բյուջետային նախագիծը: Կհամաձայնեք ինձ հետ, որ երկրի բյուջեն ամենապրագմատիկ փաստաթուղթն է, և մենք ծախսելու ենք այնքան, որքան ունենք՝ ողջամիտ: Հարկ է չկորցնել իրականության հետ կապը:

Մյուս կողմից՝ բյուջեի քննարկումները պետք է լինեն գաղափարական: Աշխարհի բոլոր երկրներում բյուջետային քննարկումները վեր են ածվում քաղաքական բանավեճերի: Այնուամենայնիվ, խնդրում եմ գիտակցել մի հանգամանք, որ սկզբունքային է կառավարության համար. երկրում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, ունենք բազում կուսակցություններ, ամեն մեկն ունի իր քաղաքական շահը՝ սա նորմալ եմ համարում: Ես ունեմ այդ գործընթացների վերաբերյալ իմ կարծիքը, բայց այսօր ձեռնպահ կմնամ դա հնչեցնելուց: Խնդրում եմ հնարավորինս հեռու մնանք պոպուլիզմից»,- ամփոփեց Հովիկ Աբրահամյանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում