Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ավտոարտադրող «Քերման Մոթոր» ընկերությունը գործարկել է J5 նոր ավտոմեքենայի արտադրման գիծ: Այն արտադրվելու է JAC Group ընկերության հետ համագործակցությամբ: Ավտոմեքենան մշակել և ստեղծել են իտալական ընկերությունները:
Իրանում խստորեն վերահսկվում է ավտոմեքենաների ներկրումը: Նախորդ տարի Իրանը ներկրել է միայն 40,000 ավտոմեքենա: Ավտոմեքենաների աճող պահանջարկը բավարարվում է հայրենական արտադրության հաշվին: Տարեկան Իրանում արտադրվում է մոտ 1.6 միլիոն ավտոմեքենա:
Ներկայիս դրությամբ, Իրանում գրանցված է 14 միլիոն ավտոմեքենա, մինչդեռ 2005 թվականին այդ ցուցանիշը կազմել է 6 միլիոն ավտոմեքենա: Այս տարվա (մարտի վերջերից) առաջին վեց ամիսներին Իրանում ավտոմեքենաների արտադրությունն անկում է ապրել 42 տոկոսով՝ համեմատած նախորդ ժամանակահատվածի հաշվետու ժամանակահատվածի հետ:









































