Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Զարուհի Փոստանջյանը հորդորում է Տեր Պետրոսյանին, Քոչարյանին և Սարգսյանին հեռանալ ժպիտով և ոչ արյամբ

Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության տարեվերջյան մամլո ասուլիսը: Խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը ամփոփել են 5-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների Ազգային ժողովի և խմբակցության աշխատանքներն անցնող տարում՝ արձանագրելով և´ հաջողությունները, և´ ձախողումները:

Թևան Պողոսյանը դրական գնահատեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը և ԱԺ փոքրամասնության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հաջողված փորձը:

Զ. Փոստանջյանը անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ քննադատելով և իր անհամաձայնությունը հայտնելով հնչեցված մտքերի հետ: Այդ առիթով նա մեջբերեց նաև ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ շուրջ 20 տարի առաջ հնչեցրած խոսքերը.

«Սա Հայաստանն է և վերջ… Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ինչպես նաև մնացած հայոց հողերը: Ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը…»:

Փոստանջյանը մասնավորապես նշել է, որ այն «հնոտիքից», որի մասին խոսում է հանրապետության նախագահն իր ելույթում, իսկապես պետք է ազատվենք՝ ասպարեզը թողնելով նոր սերնդին:

Նա տեղեկացրել է նաև, որ գալիք տոների առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել ՀՀ երեք նախագահներին: Բացիկի վրա պատկերված է Լուկաս Վան Վալկեն Բորգի հայտնի գործը՝ Բաբելոնի կիսաքանդ աշտարակը, որն ունի հետևյալ խորհուրդը. ՀՀ երեք նախագահներն էլ իրենց մասնակցությունն են ունեցել աշտարակի՝ ներկայիս արատավոր բուրգի կառուցման գործում, որն սկիզբ առավ 1995-ին՝ Սահմանադրության պարտադրմամբ, իսկ 1996-ին ստացավ ինստիտուցիոնալ բնույթ: Շնորհավորանքն ուներ հետևյալ բովանդակությունը.
«Հարգելի (Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան),

Մաղթում և հորդորում եմ հեռանալ ժպիտով և ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Զարուհի Փոստանջյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում