Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Միքայել Լաուդրուպի կարծիքով` Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին պետք են միմյանց` առաջընթաց գրանցելու համար:
«Կարծում եմ` Մեսսին և Ռոնալդուն պետք են միմյանց: Եթե նրանցից մեկը հեթ-տրիկ է ձևակերպում, ապա մյուսը ձգտում է գերազանցել այդ արդյունքը: Նրանք լավագույններն են:
Մեսսին ու Ռոնալդուն լավագույններն են ոչ միայն իրենց սերնդակիցների շրջանում: 30 տարի անց մենք կքննարկենք, թե ով է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը` Մեսսին, Ռոնալդուն, Մարադոնան թե՞ Պելեն»,- ասել է Լաուդրուպը:








































