Saturday, 11 07 2026
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ

Նոր մանրամասներ Մասիսի քաղաքապետարանի աշխատակցի կաշառք ստանալու փաստով

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանն իրենից պահանջել է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ բացահայտվել է երկու հանցադրվագ ևս. դեկտեմբերի 25-ին Մասիս քաղաքի մեկ այլ բնակչուհի ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ 2012 թ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայությունից «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 21.500 դրամ կաշառք:
Նույն օրը Մասիս քաղաքի մեկ այլ բնակիչ հայտարարություն է տվել, որ 2011-2012 թթ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայության ցուցակներում մնալու և «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 160.000 դրամ կաշառք:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում