Thursday, 02 05 2024
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների

Ստեփանավանում 23-ամյա Հեղինեն սպանել է ընկերուհու ամուսնուն, և իր անչափահաս դստերը խնդրել օգնել թաքցնել սպանվածի դին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Հեղինե Գալստյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Հեղինեն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմինը նրան մեղադրել էր նաև սուտ մատնություն կատարելու համար՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, բայց դատարանը այդ հոդվածով Հեղինեին արդարացրել է:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի հուլիսին Հեղինե Գալստյանը ծանոթացել է Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի տներից մեկի բնակչուհի Սյուզաննայի հետ:

Հեղինեն, որ նոր էր ամուսնալուծվել, աշխատանք և բնակության վայր չուներ, խնդրել է Սյուզաննային թույլ տալ՝ որոշ ժամանակ բնակվի նրանց տանը:

Սյուզաննան ապրում էր ամուսնու և իր անչափահաս դստեր հետ: Նա խնդրել է ամուսնուն՝ Ալեքսանդր Կլիմովին, ու ստացել է նրա համաձայնությունը, որ Հեղինեն որոշ ժամանակ ապրի իրենց տանը:

Հուլիսի վերջին Սյուզաննան ընդհարվել է ամուսնու հետ, դստերը թողել նրա մոտ ու առանց որևէ մեկի բան ասելու՝ մեկնել է Լոռու մարզի Դսեղ գյուղ, որպես կթվորուհի աշխատանքի է անցել գյուղի «Տուլնի ուրթ» կոչվող հանդամասում:

Հեղինե Գալստյանը շարունակել է ապրել Սյուզաննայի ամուսնու՝ Ալեքսանդրի, ու դստեր հետ:

2013թվականի օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը Հեղինեն իրեն օթևան տված տանը, հենց Ալեքսանդր Կլիմովի անկողնու մեջ դանակով, կացնով ու լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել Կլիմովի մարմնի տարբեր մասերին ու սպանել է նրան:

Հետո Հեղինեն սպանության ականատես անչափահաս աղջկան առաջարկել է օգնել իրեն ու Կլիմովի դիակը թաքցնել : Նա սպառնացել է երեխային, ապա նրա հետ միասին դիակը տեղափոխել է նույն տան հետնամասում գտնվող նկուղ ու պահել է այնտեղ:

Կատարած ծանր հանցագործությունից հետո Հեղինեն իր կողմից սպանված Ալեքսանդրին մեղադրել է՝ հայտնելով՝ իբր 2013 թվականի հունիսի 3-4-ին Լոռու մարզի Ղզղալա գյուղի գերեզմանոցում Ալեքսանդրը դանակով հարված ներ է հասցրել կնոջը՝ Սյուզաննային, ու սպանել է: Դրանից հետո իբր ինքն ու Ալեքսանդրը Սյուզաննայի դիակը թաքցրել են նույն գերեզմանատանը:

Հեղինե Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար:

Նա հայտնել է, թե 2011 թվականին ամուսնացել է, ապրել Ապարան քաղաքում: 2013 թվականին ամուսնալուծվել է, վերադարձել հայրական տուն՝ Վարդաբլուր գյուղ:
Ծնողներն իրեն չեն ընդունել, ինքն էլ գնացել է Ստեփանավան, որ աշխատանք գտնի:

Այնտեղ ծանոթացել է Սյուզաննայի հետ, ապրել է նրանց տանը:

Մի քանի օր հետո Սյուզաննան ամուսնու հետ վիճաբանել ու հեռացել է տանից, իսկ ինքը մնացել է այնտեղ՝ ապրելով Սյուզաննայի ամուսնու և անչափահաս դստեր հետ:

Այդ ընթացքում ինքը երբեմն իր կամքով սեռական հարաբերություններ է ունեցել Ալեքսանդրի հետ: Հետո կասկածել է, թե նա կարող է վեներական հիվանդություն ունենալ, այլևս չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ: Բայց մնացել է Ալեքսանդրի տանը:

Դեպքի գիշերը քնած է եղել, երբ Ալեքսանդրը ալկոհոլ օգտագործած վիճակում տուն է եկել ու պահանջել, որ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն ունենան: Ինքը մերժել է:

Ալեքսանդրը ձեռքերով հարվածել է իր կողերին, քաշել է մազերից, ապտակել է, ապա իր կամքին հակառակ իրեն գցել է անկողնու վրա, հանել է շորերը: Ինքը դանակով մի քանի անգամ հարվածել է Ալեքսանդրին, հետո խփել է լինգով ու կացնով և տեղում սպանել է նրան: Հետո արթնացրել է քնած աղջկան ու առաջարկել է օգնել իրեն՝ դիակը միասին տեղափոխելու հարցում: Աղջիկն օգնել է: Դիակը տեղափոխել են նկուղ, թաքցրել են այնտեղ:

Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Հեղինեն հայտնել է՝ իբր Ալեքսանդրը մինչև սպանվելն իրեն պատմել է, որ երկու ամիս առաջ ձորում սպանել է Սյուզաննային, ու ցույց է տվել դիակի տեղը:

Հետո էլ Հեղինեն հայտնել է, թե ինքն ականատես է եղել՝ ինչպես է Ալեքսանդրը սպանել է Սյուզաննային, հետո փոս է փորել բակում ու թաղել կնոջը: Հեղինեն հայտնել է, թե նախկինում դիակի տեղն ինքը սխալ է ցույց տվել, պատրաստ է ճիշտ տեղն ասել:
Ավելի ուշ Հեղինեն ասել է, թե Սյուզաննայի սպանության մասին սուտ հաղորդում է տվել՝ ցանկանալով Ալեքսանդրին բնութագրել որպես վատ անձնավորության:

Դատարանում Հեղինեն հայտնել է, թե ամուսնալուծությունից հետո վերադարձել է հայրական տուն, հաճախ վիճաբանել է ծնողների հետ: Քանի որ հայրն ու տատը Ռուսաստանում էին, իրենց տան բանալին էլ հորեղբոր կնոջ մոտ էր, նա բանալին իրեն չէր տալիս, ինքը մանկահասակ երեխայի հետ ձմռանը մնացել է փողոցում: Աշխատանք է փնտրել, բայց ապրիլին իր դուստրը մահացել է, մինչ այդ էլ Ապարանում մահացել էր իր որդին:

Դստեր հուղարկավորությունից հետո ինքը Ստեփանավանում ծանոթացել է Սյուզաննայի հետ…

Երբ Սյուզաննան հեռացել է տնից, ինքն էլ մի քանի անգամ հեռացել է, բայց անչափահաս աղջկան խղճացել ու նորից վերադարձել է… Քանի որ ինքն էլ է ունեցել ծանր մանկություն, աղջկան շատ է խղճացել և «ըմբռնումով է մոտեցել»:

Ալեքսանդրը դեպքի գիշերն իրեն ցանկացել է ուժով տիրանալ, ինքը դանակով հարվածել է մի քանի անգամ, հետո չի հիշում՝ ինչպես է սպանել նրան: Միայն հիշում է, որ կացնով չի խփել: Նախաքննության ժամանակ հուզված է եղել, սխալ է գրել: Սպանելուց հետո դիակը մենակ է տարել նկուղ ու թաքցրել, երեխային չի ստիպել ու սպառնացել, որ իրեն օգնի: Նրա հոգեկան վիճակը հասկանալով՝ նրան սենյակից հանել է: Ալեքսանդրի մարմինը գցել է ծածկոցին, ոտքերից թել է կապել ու քաշելով տարել արհեստանոցի մոտի սենյակ: Հետո եկել է տուն ու մաքրել արյունը: Երեխան այդ ժամանակ եղել է խոհանոցում , ինքը թույլ չի տվել, որ նա որևէ բանի դիպչի: Դեպքից հետո երեխայի համար ճաշ է պատրաստել: Սեպտեմբերի մեկին երեխայի հետ գնացել է Վանաձոր, հանդիպել է իր ծանոթին, նրա հետ վերադարձել են Ստեփանավան, գնացել է սրճարան: Երեխան հանդիպել է իր պապիկին, գնացել է նրա հետ, ինքը մնացել է իր ծանոթ Հայկոյի հետ…

Հարցերի ճնշման տակ է ոստիկաններին ասել, թե Ալեքսանդրը սպանել է Սյուզաննային, չի հասկացել, թե ինչու է նրանց ցույց տվել իբր՝ Սյուզաննայի թաղման տեղը: Ոստիկանները պարզել են, որ այնտեղ կնոջ դիակ չկա: Հետո ինքը ցույց է տվել իր դստեր թաղման տեղը՝ որպես Սյուզաննայի թաղման վայր:

Սուտ ցուցմունք տալով՝ ցանկացել է վատաբանել Ալեքսանդրին…

Ինքն էլ է դեպքի ժամանակ վնասվածքներ ստացել, դեմքին կապտուկներ են եղել, որոնց վրա երեք օր շարունակ ատամի մածուկ է քսել, ու կապտուկներն անցել են:

Հեղինեն իրեն մեղավոր է ճանաչել սպանության համար, իսկ սուտ մատնություն կատարելու համար մեղավոր չի ճանաչել:

Ոստիկանների կողմից ողջ և առողջ ի հայտ բերված Սյուզաննան ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ: Նա հայտնել է, թե Ալեքսանդրի հետ ապրել է մոտ չորս տարի: Նա եղել է հանգիստ բնավորության տեր, ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալու հակումներ չի ունեցել: Համատեղ կյանքի ընթացքում համատեղ երեխա են ունեցել, որը սակայն մահացել է:

Ալեքսանդրի հետ ինքը վիճաբանել է իր գողացված հեռախոսի պատճառով: Ալեքսանդրը զայրացել է իր վրա, ասել է՝ գլխիդ հարսանիք եմ սարքելու: Ինքը վախեցել է, առանց որևէ մեկին, այդ թվում՝ իր աղջկան ասելու, նրան թողել է ու գնացել Դսեղ գյուղում կթվորուհի աշխատելու:

Մոտ երկու ամիս ոչ մեկից տեղեկություն չի ունեցել: Մի օր էլ իր աշխատանքի վայրում է եղել, երբ «Վիլիսով» եկել են իր հետևից, հարցրել են՝ ինքը աղջիկ ունի՞: Հետո իմացել է, որ Ալեքսանդրը սպանվել է, քաղաքում լուրեր են տարածվել, թե Ալեքսանդրն իրեն սպանել է:

Ալեքսանդրի մորաքույրն իր իրերը հավաքել է ու իրեն վռնդել է տանից: Հուղարկավորության ծախսերն այդ մորաքույրն է արել:

Ալեքսանդրը, ըստ Սյուզաննայի, խեղճ ապրած մարդ է եղել, եթե նրան չդրդեին, ուրիշին վնաս չէր տա: Խղճով էր, կարող էր շուտ բռնկվել, շուտ էլ հանգստանալ:

Իր դստերը նրա մոտ թողնելով՝ չի անհանգստացել, որովհետև Ալեքսանդրը երեխային շատ լավ է վերաբերվել, բացի դրանից՝ ինքը մտածել է, թե իր մայրը կիմանա, որ ինքը տանից գնացել է, թոռնուհուն կտանի իր տուն:

Անչափահաս աղջիկն ասել է, թե ինքը դեպքի գիշերն արթնացել է ու տեսել, որ Հեղինեն լինգով, հետո դանակով խփում է անկողնում պառկած Ալեքսանդրին: Նա առաջարկել է, որ ինքը դուրս գա սենյակից: Հեղինեն առաջարկել է դիակը միասին տեղափոխել: Սպառնացել է իրեն, դրա համար ինքը վախեցել է, կատարվածի մասին ուրիշներին չի ասել:

Ընդհանուր իրավասության դատարանը սուտ մատնություն կատարելու մեղադրանքը հիմնավոր չի գնահատել, քանի որ արձանագրել է, որ Հեղինե Գալստյանից գրավոր հաղորդում չի ընդունվել, նա չի նախազգուշացվել սուտ հաղորդում տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Բացի դրանից, Հեղինե Գալստյանը, ըստ դատական ակտի, սուտ մատնություն է կատարել՝ առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, իր կատարած սպանությունը արդարացնելու, տուժողին վատաբանելու համար: Այդ ընթացքում նա ամբաստանել է նաև իրեն՝ ասելով, թե Ալեքսանդրի հետ թաղել է սպանված Սյուզաննայի մարմինը:

Դատարանը հաստատված է գնահատել դիտավորյալ սպանության մեղադրանքը, Հեղինե Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում