«Թալիբան» շարժման ներկայացուցիչները, որոնք բանկցություններ են վարում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կողմից լիազորված անձանց հետ, հայտարարել են, որ իրենք Աֆղանստանի իշխանության մենաշնորհի չեն ձգտում։ Նաև հայտարարել են, որ հարգում են կանանց իրավունքները,- հաղորդում է Fox News-ը։
Իսլաիմստների ևԱֆղանստանի իշխանությունների միջև բանակցությունները, որոնք նվիրված են Աֆղանստանի նոր սահմանադրության նախագծին, ընթանում են Ֆրանսիայում։
Անսպասելի է եղել թալիբերի կողմից պատրաստակամությունը, որ իրենք կողմ են կանաց քաղաքացիական և քաղաքական իրավունքներին՝ ամուսին ընտրելու հնարավորություն, սեփականության տիրապետում, կրթություն և աշխատանք ստանալ։ 1996-2001 թթ.՝ թալիբների իշխելու ժամանակ, կանայք զրկված են եղել այդ իրավունքներից։
Ներկայումս ընթացող բանակցությունները կրում են կիսապաշտոնական բնույթ։ Ֆրանսիան հանդիսանում է միջնորդ կողմ։ Նախագահ Քարզայը բանակցությունները վարելու համար դրել էր մի շարք նախապայմաններ՝ մարտական գործողություններից հրաժարում, աֆղանական սահմանդրության ընդունում, միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ համգործակցության դադարեցում, քաղաքացիների միջև սեռային խտրականության վերցում։
Թալիբները, իրենց հերթին, պահանջում են նոր սահմանադրության ընդունում, քանի որ գործողը համարում են ԱՄՆ-ի ճնշումների արդյունքում ստեղծված։ Նաև պահանջում են արտասահմանյան զինուժը երկրից դուրս հանել և նախագահական ընտրությունները տեղափոխել 2014 թ.։ Գործող իշխանություններին թալիբները համարում են ոչ լեգիտիմ։








































