Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Կարլես Պույոլը գոհ է ՉԼ գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքներից.
«Ես շատ ուրախ եմ և գոհ եմ վիճակահանության արդյունքից, բայց ոչ նրա համար, որ հակառակորդը թույլ է թվում: Ինձ միշտ դուր է եկել «Միլան»-ի ցուցադրած խաղը:
Անցած մրցաշրջանում մենք մեկ շաբաթվա ընթացքում զրկվեցինք Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ու Լա Լիգայի հաղթող ճանաչվելու հնարավորություններից: Բայց այս մրցաշրջանում մենք հիանալի ենք մեկնարկել և հուսով ենք, որ 2013թ. նույնպես հաջող կլինի մեզ համար»,- հայտարարեց Պույոլը:









































