Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP

Գերմանիայից Հայաստան այս տարի ներմուծվել է 320 բնական եղևնի

Հայաստանի Հանրապետությունում արգելված է եղևնիների և սոճիների հատումն ու վաճառքը: Մայրաքաղաքում վաճառքի հանված եղևնիներն ու սոճիները հանրապետություն են ներմուծվում Գերմանիայից: Յուրաքանչյուր ներմուծված ծառի համար վաճառքի թույլտվությունն էլ տալիս է ՀՀ բնապահպանության նախարարությունը: «Արմենպրես»-ին բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալությունից տեղեկացրել են, որ 2012 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան է ներմուծվել 260 հատ կեռիկավոր կամ արծաթափայլ և 60 կովկասյան տեսակի եղևնի: Մինչդեռ 2011 թվականին Գերմանիայից մեր երկիր էր ներմուծվել ընդամենը 150 հատ կեռիկավոր տեսակի եղևնի:

Ամանորի նախօրեին որպես կանոն արձանագրվում են սոճիների հատման դեպքեր: Նմանատիպ դեպք, օրինակ, գրանցվել էր 2011 թվականին: Հայաստանի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը հավաստիացրեց, որ այս տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներում Ամանորին ընդառաջ սոճու հատումներ չեն գրանցվել: «Այս տարի ոչ միայն Ամանորին ընդառաջ, այլև ընդհանրապես ծառերի հատման դեպքեր չեն գրանցվել: Վերահսկողությունը մեր կողմից բավական խստացվել է»,-ասաց գլխավոր անտառապետը: Իսկ այն հարցին, թե որքա՞ն տուգանք է նախատեսվում հատված սոճու կամ եղևնու դեպքում, Պետրոսյանը նշեց, որ տուգանքի չափը կախված է տրամագծից, և նրանից` բնական է արդյոք եղևնին, թե արհեստական: «Բնականի դեպքում տուգանքի չափը եռապատկվում է»,-ասել է նա:

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ փաստել է, որ այս տարի հատկապես աճել են արհեստական եղևնիների գները: «Բնական եղևնիները վաճառվում են 20 հազար դրամից սկսած, արհեստականներն էլ տասը հազար: Սրանք ամենամատչելիներն են և այնքան էլ եղևնու նման չեն: Նորմալ բնական եղևնիների գները սկսվում են 50 հազարից, իսկ միջին քաղաքացու գրպանին այս թվերը հասու չեն»,-ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում