Երեկ երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել Ֆլորիդա նահանգի Կիսիմի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 2 մարդ: Հայտնի է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տեղի ոստիկանության հայտարարությամբ՝ հավանաբար միջադեպին մասնակցել են երկու տղամարդիկ, ովքեր զոհվել են ավտովթարի հետևանքով՝ իրավապահներից թաքնվելու փորձի ժամանակ:
Ոստիկանները նկատել էին ավտոմեքենա, որը կարող էր պատկանել միջադեպի մասնակիցներին, և փորձել կանգնեցնել այն: Հետապնդումը երկար չի տևել: Մեքենան մխրճվել է ճանապարհի խոչընդոտի մեջ, ինչի հետևանքով ներսում գտնվողները մահացել են: