Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Թիրախը հենց Նահատակաց եկեղեցին էր. դա ISIS-ի գիտակցված քայլն էր՝ ընդդեմ քրիստոնեության և հայության

Սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը հասավ նաև հայ ժողովրդի համար պատմական և բացառիկ նշանակություն ունեցող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցուն: Ահաբեկիչները նախ ականապատել, այնուհետև պայթեցրել էին եկեղեցին: Այս եկեղեցին, բացի կրոնական սրբավայր լինելուց, առանձնակի նշանակություն ունի՝ այն առումով, որ այնտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհերի, մասնավորապես՝ Դեյր էզ Զորի անապատներում զոհվածների մասունքներ և Հայոց ցեղասպանության մասին այդ ոճրագործությունը վերապրածների վավերագրեր: Եկեղեցու ականանետային հարձակման մասին իրենց մտահոգությունը հայտնեցին ինչպես ՀՀ ԱԳ նախարարը, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ով ոճրագործությունը որակել էր ծրագրված:

LiveLeak-dot-com-e07_1411375906-Armenian_Genocide_Memorial_in_Der_Zor_Sy_1411376115.jpg.resized

Սիրիայի Al-khabar հեռուստակայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին հայտնի, պատմական արժեք ունեցող եկեղեցի է, Հայոց ցեղասպանության խորհրդանիշը: Ինչպես տեղեկացրեց նա՝ եկեղեցու սրահում կան գրեր, փաստեր, նամակագրություն՝ Հայոց ցեղասպանության մասին ստույգ փաստերով:

Քասարջյանի որակմամբ՝ հստակ կարող ենք ասել, որ տեղի ունեցածը հանցագործություն էր, որը որևէ առնչություն չունի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և պատերազմի, ռազմական գործողությունների հետ:

00

«Նման բացառիկ արժեք ունեցող հայկական եկեղեցին պայթեցնելը նշանակում է ոտնձգություն քրիստոնեության և հայության հանդեպ՝ ի նպաստ Թուրքիայի: Սա ահաբեկչություն էր՝ ի նպաստ Թուրքիայի: Վստահաբար սա գիտակցված հանցագործություն էր, որովհետև եկեղեցին շատ մեծ համբավ ունի ոչ միայն Սիրիայում, այլև ողջ աշխարհում: Եկեղեցին այդ կերպ պայթեցնելը՝ առանց շրջակայքին որևէ վնաս հասցնելու, նշանակում է, որ թիրախը հենց եկեղեցին էր և ոչ մեկ այլ բան:

Հայերն արդեն լրջորեն մտահոգված են՝ բնականաբար. երբ որևէ ահաբեկչական խմբավորում, որը հենց այդպիսին էլ ճանաչված է, գործում է այդպես, վտանգի տակ են մյուս բոլոր փոքրամասնությունները, ինչպես նաև Սիրիայի մեծամասնությունը»,- նշեց Քասարջյանը՝ հավելելով, որ վտանգված են բոլորը:

000

Վերջինս ասաց, որ հայերի, նաև Հայաստանի ձեռքում ոչինչ չկա: «Պարզապես այս խմբավորման վտանգը չեզոքացնելու համար պետք է աշխարհի այն պետությունները, որոնք այս արմատական խմբավորմանը ամեն կերպ սատարում են, չսատարեն, մանավանդ՝ Թուրքիան, պետք է ճնշում գործադրեն: Հայաստանը որևէ կերպ չի կարող և չպետք է միջամտի. սա միջազգային հարց է»,- ասաց սիրիական պատերազմը լուսաբանող հայ լրագրող Սարգիս Քասարջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում