Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Անկախության սպառնալիքները

Սերժ Սարգսյանը միանգամայն իրավացի է, երբ հայտարարում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը չի սպառնում Հայաստանի անկախությանը: Դա միանգամայն իրական հայտարարություն է, որովհետև անհնար է սպառնալ մի բանի, որը, այս դեպքում դժբախտաբար, գոյություն չունի: Հայաստանն անկախ չէ, որ Եվրասիական տնտեսական միությունն էլ սպառնա այդ անկախությանը: Հայաստանն անկախ է դե յուրե, անկախ է անուններով և անվանումներով, անկախ է փաստաթղթերով, սակայն դե ֆակտո Հայաստանն անկախ չէ:

Հայաստանն անկախ է միայն անկախության տոնով և այդ տոնի ընթացքում հնչող կենացներով, պաթոսով, ծնծղաներով ու հրավառությամբ, որոնք իրականում ոչ մի կապ չունեն անկախ պետականության հետ, որոնք անկախության և պետականության ընդամենը անհաջող դիմահարդարումն են, որոնք փոխարինելու են գալիս անկախության բովանդակության պակասին՝ որքան պակաս է բովանդակությունը, այդքան պճնվում է անկախությունը և պետականությունը դրսից, այդ ծնծղաներով ու հրավառություններով, որովհետև անկախության եզակի, բացառիկ կրողի՝ պետության քաղաքացու մտքում և հոգում հրավառություն չկա:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շեմին Հայաստանը հայտնվել է հենց անկախ չլինելու պատճառով, քանի որ եթե Հայաստանն իրապես անկախ պետություն լիներ, ապա վաղուց արդեն նախաստորագրել էր Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագիրը և այսօր գուցե լիներ այդ համաձայնագրի ստորագրման կամ վավերացման, ոչ թե Եվրասիական անհասկանալի և վտանգավոր միության անդամակցման շեմին:

Ուրեմն` Հայաստանը, դժբախտաբար, անկախ չէ, հետևաբար` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը չի կարող սպառնալ Հայաստանի անկախությանը: Հայաստանի անվտանգությանը այլ բաներ են սպառնում:

Հայաստանի անվտանգությանը սպառնում է, օրինակ, Սերժ Սարգսյանի նախագահությունը: Հայաստանի անվտանգությանը սպառնում է այն, որ այդ նախագահությանը, այդ իշխանությանը այլընտրանք են ուժեր, որոնց համար Հայաստանի եվրաինտեգրացիոն ընթացքի կասեցումն ու ռուսական կայսրության կցորդի կարգավիճակի վերահաստատումը կարևոր խնդիրներ չեն, քան 12-կետանոց, քաղաքական իմաստով` ըստ էության «ԺԷԿ-ի ցուցակը», քանի որ այլ կերպ դժվար է բնորոշել այն, որ ազդարարում ես պետության կորստի, աղետի մասին, իսկ իշխանություններին որպես պահանջ ներկայացնում ես այդ 12 կետերը:

Հայաստանի անկախությանը սպառնում է հենց այդ քաղաքական համակարգը, երբ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը կապիտալի միևնույն միջավայրի ծնունդ են և շաղկապված են իրար կապիտալի նախնական կուտակման միևնույն «առանձնահատկությամբ»: Իսկ թե նմանօրինակ պայմաններում ինչ առանձնահատկություն է պարունակում կապիտալի նախնական կուտակումը, դժվար չէ գլխի ընկնել: Հայաստանին սպառնում է պետականության այդ հիմքը, այդ հիմքի վրա ինստիտուցիոնալ զարգացումը, տնտեսության և քաղաքականության մոնոպոլ-օլիգոպոլ բնույթը, բյուրեղացումը: Հայաստանի անկախությանը դրանք են սպառնում, ոչ թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը:

Թեև, ավելի ճիշտ, այդ ամենը անկախությանը սպառնացել են արդեն, սպառնացել են ու սպառել անկախությունը: Սակայն սա, իհարկե, չի նշանակում, որ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելն այլևս որևէ նշանակություն չունի և պետք չէ դեմ արտահայտվել: Եվրասիական միությանն անդամակցելը Հայաստանին այլ բանով է սպառնում: Առնվազն առաջանում է մեկ բավական լուրջ արգելք, որ պետք կլինի հաղթահարել Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը, Հայաստանի պետականությունը վերականգնելու և ազգերի համաշխարհային մրցակցությունում Հայաստանի տեղն ու դերը վերականգնելու, քաղաքակիրթ աշխարհի համար Հայաստանի գործընկերային պոտենցիալը և ռեսուրսները վերականգնելու համար:

ԵԱՏՄ-ն այս իմաստով ոչ միայն ֆիզիկական արգելք է: Այն Հայաստանը մաշող արգելք է, նման հիվանդության, որը մաշում է օրգանիզմը: Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի կենսունակության օջախները լիովին մարելու լծակ է: ԽՍՀՄ տարիներին այդ օջախները լիովին մարել չէր հաջողվել և դրանց վրա ձևավորվեց համաժողովրդական պայքարը, որ բերեց անկախության և Արցախի հաղթանակի: Կայսրության վերականգնումից հետո խնդիրը լինելու է հաշվի առնել այդ դասերն ու երկրորդ ազատագրումը թույլ չտալու համար չեզոքացնել բոլոր օջախները, զրկել պետությունն ու հասարակությունը դիմադրության բջիջներից անգամ: Դա հանդիսանալու է կայսրության վերաձևավորման ռազմավարական նպատակներից մեկը, առանցքայինը, ինչի վկայությունն այն է, որ կայսրության «ոստիկանություն» հանդիսացող ՀԱՊԿ-ը ներկայումս իր գլխավոր խնդիրն է դիտում «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարը:

Երբ մենք ասում ենք, որ Եվրասիական միությունը սպառնում է Հայաստանի անկախությանը, ապա ինչ-որ առումով վերացարկում ենք խնդիրը, մարտահրավերը: Այդ պատճառով անհրաժեշտ է հստակեցնել սպառնալիքները և մարտահրավերների հռչակագրային արձանագրման փոխարեն ձգտել հասկանալ, թե սպառնալիքները կոնկրետ ինչ ուղղությունների, ինչ թիրախների են ուղղվելու:

Հայաստանի անկախությունը պահելու խնդիր, ներկայումս, գոյություն չունի: Անկախությունը պահել ուշացել ենք: Ներկայումս խնդիրն անկախությունը վերականգնելու հնարավորությունները պահելն է, թեկուզ սաղմերը: Ժամանակն է իրատեսորեն գնահատել իրավիճակն ու հասկանալ թե՛ խնդիրները, թե՛ օպտիմալ ռեսուրսները: Անգամ եթե այդ ամենը վեր կհանեն տխուր պատկեր, միևնույն է` խնդիրների ստույգ գնահատումն ու սահմանումը շատ ավելին կարող է խոստանալ լուծման արդյունքի առումով, քան չհիմնավորված մարտագոչությունն ու հուզականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում