Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

«Սահմանադրական փոփոխությունները կկանխեն որոշ ուժերի իշխանության հեշտ ձեռք բերումը». Հրանտ Մարգարյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ Դաշնակցություն կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների պատճառով չի ցանկանում մասնակցել քառյակի՝ նախապես պլանավորված հանրահավաքին:

– Հանրահավաքն այն միջավայրը չէ, որտեղ քննարկում տեղի ունենա: Եվ երկու հակադիր տեսակետներ նույն հարթակի վրա չեն կարող լինել:

Քառյակի երեք ուժերը կարծում են, որ սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանն ու իշխանությունները ցանկանում են վերարտադրվել:

– Իրականում սխալվում են, իշխանությունը կարող է վերարտադրվել այս համակարգում և մինչև հիմա այս համակարգում է, որ վերարտադրվել է: Հակառակը՝ համակարգային փոփոխությունները դա կկանխեն: Բայց նաև կկանխեն որոշ ուժերի, այսպես ասած, իշխանության հեշտ ձեռք բերումը, որովհետև շատ ավելի լուրջ կդառնա ժողովրդի համակրանքը շահելով՝ իշխանություն ունենալը:

Որոշ ուժեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք: Նաև՝ քառյակի՞ ուժերին նկատի ունեք:

– Բոլոր բոլորին:

Մեխանիզմ է նշվում, որ խորհրդարանական կառավարման դեպքում Հանրապետական կուսակցությունը կրկին կփորձի հաղթել խորհրդարանական ընտրություններում, և Ս. Սարգսյանը, քանի որ այս անգամ չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու, կդառնա Ազգային ժողովի նախագահ:

– Ինչո՞ւ, հիմա չի՞ կարող, մինչև հիմա ինչպե՞ս է հաղթել: Իսկ հիմա ինչո՞ւ չի կարող: Չէ, սխալ է, շատ սխալ է:

Այս դեպքում էլ Դաշնակցությանը մեղադրում են իշխանությունների հետ համագործակցելու մեջ:

– Մեղադրողները թող անկեղծանան և ասեն, թե որն է իրենց նպատակը: Իրական նպատակն ինչ է:

– Ի՞նչ է:

– Ես հետո կպատասխանեմ:

Հ.Գ.- Հ. Մարգարյանն այսօր մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովին: Համաժողովի հիմնական միջոցառման ժամանակ նա սփյուռքահայ մյուս կուսակցությունների ղեկավարների և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի և այլոց հետ նստած էր բեմում՝ նախագահությունում: Հ. Մարգարյանը՝ որպես ՀՅԴ ղեկավար, նաև ելույթ ունեցավ: Իսկ ելույթից հետո նստեց անմիջապես Հ. Աբրահամյանի կողքին և սկսեց ակտիվ զրուցել նրա հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում