Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

Սյունեցիները դեմ են Սուրիկ Խաչատրյանին․ «Նրա տեսակը իրավունք չունի մարզպետ աշխատելու»

Սյունիքի մարզպետի պաշտոնում արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հնարավոր նշանակումը սարսափեցնում է շատ սյունեցիների: Միայն Ագարակի և Գորիսի քաղաքապետերն են անհամբեր սպասում նախկին մարզպետի վերադարձին:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ագարակի և Գորիսի քաղաքապետերի տարածած դիրքորոշմանը, նշեց, որ տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեն: Նա բնական է համարում նման դիրքորոշումը, քանի որ գործող քաղաքապետերը սերտ հարաբերությունների մեջ են եղել նախկին մարզպետի հետ, ինչու չէ՝ նաև Վահե Հակոբյանի հետ, ուրիշ հարց է, որ մարզի ՀԿ սեկտորը հազիվ թե ողջունի նախկին մարզպետի վերադարձի հավանականությունը, քանի որ Սուրեն Խաչատրյանի անունը մի շարք սահմռկեցուցիչ դեպքերի հետ է առնչվում:

«Ես ընդունելի չեմ համարում, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնի»,- ասաց նա՝ հավելելով, որ իր շրջապատում ընդունում են դա որպես խայտառակություն, և եթե Սերժ Սարգսյանը նման քայլի գնա, սա խայտառակություն կլինի պետության համար, ավելին՝ կնշանակի, որ Սերժ Սարգսյանը հասարակության դիրքորոշման վրա թքած ունի, և սա ոչ թե ապտակ կլինի հասարակությանը, այլ հարված գոտկատեղից ներքև:

Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքում տարբեր մտածելակերպ ունեցող, տարբեր դիրքեր, տարբեր հետաքրքրություններ հետապնդող մարդիկ կան, դրա համար մարզում կան նաև նրա վերադարձի հետ կապված կողմ դիրքորոշումներ. «Ես ուսուցիչներից դրական կարծիք եմ լսել, որ լավ էր վերաբերվում ուսուցիչներին, պետական բյուջեից նվիրատվություններ անում, բայց կան մարդիկ, ովքեր բացարձակ անընդունելի են համարում՝ իր քրեական անցյալի հետ կապված, տարբեր քննարկումներ են լինում մարդկանց հետ, հիմնականում թերահավատ են, որ Սերժ Սարգսյանն այս քայլին գնա, քանի որ դա կլինի հասարակությանը հարված գոտկատեղից ներքև: Ես որևէ անձնական խնդիր չունեմ Սուրեն Խաչատրյանի հետ, սա անձնական հարաբերություններից դուրս արտահայտած կարծիք է»,- ասաց Արմեն Փարսադանյանը:

«Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային գրասենյակի պատասխանատու Սամվել Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքում ընդհանրապես չեն խոսում Սուրեն Խաչատրյանի հնարավոր վերադարձի մասին. «Ժողովրդի համար ի՞նչ տարբերություն, իրենց համար մեկ է, ուզում են իշխանությունը փոխվի, ՀՀԿ-ն փոխվի, սպասում ենք»,- ասաց նա: Իսկ առհասարակ, նրա դիտարկմամբ, ոչ ոք չի ցանկանա նախկին մարզպետի վերադարձը՝ բացի մերձավորներից:

«Ժողովուրդը անտարբերության մեջ է, հիասթափված է իշխանությունից, աշխատավարձ էլ չեն ստանում իշխանություններից, որ մարդավարի ապրեն, էնքան որ՝ էսօր սոված չեն, իրենց համար ուրախություն է: Հիասթափված են իշխանություններից, Սերժ Սարգսյանից են հիասթափված»,- հավելեց Սամվել Հայրապետյանը:

Կապանի «Մշակույթ և հասարակություն» ՀԿ նախագահ` Գագիկ Ղահրամանյանը նշեց՝ միանշանակ է, որ Սուրեն Խաչատրյանը իրավունք չունի մարզպետ աշխատելու, և որ սա իր անձնական կարծիքն է:

«Սուրեն Խաչատրյանի տեսակը իրավունք չունի մարզպետ աշխատելու, նա ֆերմայի վարիչի կենդանիների գծով տեղակալ կարող է աշխատել, սա իմ կարծիքն է, և նա էլ գիտի իմ կարծիքն իր մասին: Գորիսն էլ ներքին համոզմունք ունի, որ նա իրավունք չունի ճաղավանդակից այս կողմ լինելու, բայց կապանցիները միանշանակ, բացի օճառը ոչ մաքրասիրական նպատակով օգտագործողներից, դեմ են, որ ինքը Սյունիքի մարզպետ լինի»,- հավելեց Գագիկ Ղահրամանյանը:

Սյունիքում, նրա խոսքով, լուրջ չեն ընդունում Սուրեն Խաչատրյանի մարզպետ նշանակվելու հանգամանքը: Բոլորը գիտեն, թե Խաչատրյանը ինչեր է արել, և որևէ մեկը նման նշանակում չի անի:

Վահե Հակոբյանի մարզպետի պաշտոնում եղած ժամանակահատվածում էլ, նրա խոսքով, տարբերություն չզգացվեց մարզի կյանքում. «Մենք այդպես էլ չզգացինք՝ որևէ բան փոխվե՞լ է, բացի կենսագրական տվյալներից, որ նա հանցագործ չէ, շփվում էր մարդկանց հետ, բայց ըստ էության՝ ես չեմ կարծում, որ 96 թվականից մարզպետական ինստիտուտում էական փոփոխություն որևէ անձով պայմանավորված եղավ: Լիսկայի ֆոնի վրա Վահե Հակոբյանը շատ լավ ընդունվեց, ում էլ դնեին նրա ֆոնին, լավ կընդունվեր, բայց չեմ կարծում, թե այնքան բան արեց մարզի համար, որ հիմա տխրեն, որ մարզպետ չէ»,- հավելեց նա:

Ի դեպ, նրանք նշեցին, որ այս օրերին չեն տեսել ստորագրահավաք կատարվո՞ւմ է Սուրեն Խաչատրյանի համար, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում