Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

ՀՅԴ-ն բանավեճով հաղթեց, իսկ կոալիցիան՝ մատներով

Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի քննարկումները ԱԺ քառօրյայում ցույց տվեցին, որ բանավեճի ընթացքում ՀՅԴ-ն հաղթել է կոալիցիային, որովհետև Դաշնակցության փաստարկներին հակափաստարկներ չհնչեցին։

Իսկ արդյունքում հաղթեցին նրանք, ովքեր ավելի շատ ձեռք ունեին, հետևաբար կարողացան ավելի շատ կոճակներ սեղմել։

«Բոլորը տեսան, որ մենք ճիշտ ենք, բայց մանդատների քանակը հաղթեց։ Մեծամասնությունը պետք է փոքրամասնությանը լսի։ Ահա սրա բացակայությունն է, որ մարդկանց դուրս է հանում փողոց»,- ավելացրեց Վահան Հովհանիսյանը։

Նա նաև նկատեց, որ վարչապետը հայտարարել է, թե մեռյալ հոգիների թոշակի գործը ուղարկում են դատախազություն, և հարցրեց, թե ընտրություններին մասնակցած մեռյալ հոգիների գործը ինչո՞ւ չեն ուղարկում դատախազություն։

Վահան Հովհանիսյանը նաև հիշեցրեց այդ ամենի թիկունքում կանգնած քաղաքացիները կառավարության մոտ բողոքի ցույց էին անում և ասում էին, որ իրենց հետ հաշվեհարդար տեսնող իշխանություններին իրենք ձայն են տվել։ Ինչ վերաբերում է մեծամասնականին, ապա Վահան Հովհանիսյանը ավելացրեց.

«41 պատգամավորից 29-ը այս ընթացքում ծպտուն չեն հանել, 7-ը համեմատաբար ակտիվ են եղել, 5-ը` 1-2 անգամ են ծպտուն հանել։ Հիմա եկեք տեսնեք, թե էս 41-ի օգուտը ո՞րն է, քանի որ նրանք ընդհանրապես խորհրդարանական կյանքում չկան»։

Ի դեպ, ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքում առաջադրած 11 կետերը «Ժառանգության» հետ է քննարկել և, Վահան Հովհանիսյանի ու Ստյոպա Սաֆարյանի ստորագրությամբ, ուղարկել Վենետիկի հանձնաժողով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում